ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԵՏ։

 Երևանի թիվ 198 ավագ դպրոցի և 186, 197, 88 հիմնական դպրոցների համագործակցության ծրագրի շրջանակներում անգլերենի ուսուցիչների համատեղ ջանքերով կազմակերպվեց միջոցառում << Անգլիախոս երկրները>> թեմայով, որի շրջանակներում աշակերտները պատրաստել էի սահիկաշարեր ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Կանադայի վերաբերյալ։ 

Նախ նրանք ներկայացրեցին իրենց աշխատանքները,որի ընթացքում աշակերտները մասնակցում էին տարբեր ինտերակտիվ խաղերի՝ վիկտորիանա,  պտտանիվ, պազլ, խաթարված նախադասություններ, խաչբառեր՝ իրենց ընտրված թեմաների վերաբերյալ։

Ամփոփման ժամանակ դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և նշեց, որ այսօր հաղթել են բոլոր թիմերը, քանի որ նրանք բավական մեծ հետազոտական աշխատանք են կատարել, հարստացրել են իրենց գիտելիքները, զարգացրել համագործակցային հմտությունները։



















Comments