Ավանդույթի համաձայն, ամեն տարի դպրոցում անցկացվում է « Լավագույն աշակերտ » մրցանակաբաշխությունը, որին մասնակցում են դպրոցի մանկավարժներն ու աշակերտները: Հրավիրված էին հիմնական դպրոցների /հ166, հ197, հ186, հ88, հ163, Էլիտա/ տնօրենները, ծնողները:Սահիկաշարի միջոցով ներկայացվեց դպրոցի միջոցառումները, միջազգային համագործակցությունները, այցելությունները, աշակերտների մասնակցությունը ներդպրոցական և արտադպրոցական կյանքին:
Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, սովորողներին մաղթեց նորանոր բարձունքներ:Նա կարևորեց ավանդույթների շարունակությունը և նման միջոցառումները, որոնք կատարված աշխատանմքի ապացույցն են: Նշեց, որ ավագ դպրոցների որակը կախված է հիմնական դպրոցներից, որոնք կրթում, դաստիարակում են, դարձնում խելացի, պատասխանատու, գրագետ քաղաքացիներ և ուղարկում մեզ մոտ: Մեր ուսուցիչներն էլ իրենց ջանքերն են ներդնում կրթական և դաստիարակչական գործընթացում։ Տնօրենը համոզված է, որ այդ ամենը ստացվում է և ունենում ենք մեծ արդյունք: Նա շնորհակալություն հայտնեց հիմնական դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին, ովքեր անում են ամեն ինչ մեր երեխաների կրթության գործում:
Comments
Post a Comment