Ավարտվեց ,,COVID_19։ Որակյալ կրթության հավասար իրավունք,, նախախագիծը:
Նախագծի նպատակն էր աշակերտներին ներկայացնել հեռավար և հիբրիդ ուսուցման, ինչպես նաև համաճարակային պայմաններում սովորելու և գիտելիքներ ձեռք բերելու դժվարությունները և առավելությունները, մասնակցությունը, ինչպես նաև՝ ինքնուրույն սովորելու, ապրումակցման, փոխօգնության կարողությունները:
Նախագիծն իրականացնելու համար ձևավորվեց աշակերտական խումբ, որն իրականացրեցուսումնասիրական աշխատանքներ: Կազմվեցին հարցեր, որոնց միջոցով պետք է իրականացվեր հարցումը՝ պարզելու համար աշակերտների մասնակցությունը հեռավար կամ հիբրիդ դասընթացներին COVID19-ի պայմաններում: Նախագծին մասնակցում էին Երևանի և արտերկրի 4 դպրոցներ:
Հարցումն իրականացվեց առցանց համապատասխան գործիքակազմով, որը տեղադրվեց դպրոցի կայքում և ֆեյսբուքյան հարթակում: Այսօր ZOOM-ով միացան մասնակից դպրոցները և ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունները, հարցումները և դրանց արդյունքները սահիկաշարերի միջով, ռուսերեն տարբերակով: Արդյունքներն ամփոփվեցին և իմի բերվեցին առցանց թվային գործիքների միջոցով, որոնք ցուցադրվեցին սահիկաշարերիի միջոցով:
Ծրագիրը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն ՊՈԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն կայուն զարգացման ամբիոնը
,,Կովիդ-19: Որակյալ կրթության հավասար իրավունք,, նախագիծն իրականացրեցին՝
Ասատրյան Թամարա
Մաթևոսյան Մելինե
Սարգսյան Լուսինե
Դրմոյան Անահիտ
Սարգսյան Լիլիթ
Կյուրեղյան Ամալյա
Comments
Post a Comment