Հայտարարություն
Հայտարարվում
է մրցույթ՝ ՀՀ «Երևանի թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ինֆորմատիկայի ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում
է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում
է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի
հետ հարցազրույցն անցկացնում
առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
1. դիմում՝ (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
2.բարձրագույն կրթությունը
հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
3. անձը հաստատող փաստաթուղթ,
4.«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք
աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը(առկայության դեպքում),
5.ինքնակենսագրություն(
Ձև 5 ),
6.այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7. ՀՀ արական սեռի քաղաքացիները` նաև զինվորական գրքույկ,
8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը
հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9. որակավորման տարակարգ ունենալու
դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի
բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ
առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում
են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00–ից
մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից :
Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին՝ ժամը
14.30-ին, ՀՀ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում . հասցեն՝ ք.Երևան, Վիլնյուսի 13/1:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010667250, 091721114, 099512723 հեռախոսահամարներով։
Comments
Post a Comment