Մոմավառություն ի հիշատակ Արցախյան երեք պատերազմներում զոհված դպրոցի շրջանավարտների

27-ը սեպտեմբերի, 2020 թվական. Ժամը 07:15- ի սահմաններում հակառակորդն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:

44 օր ապրեցինք հաղթանակի անբեկանելի պատրանքը, մենք դատապարտված էինք հաղթանակի ու չկար այլ տարբերակ՝ նույնիսկ մտածել. քանզի պարտություն՝ կնշանակեր այն, ինչ հիմա ապրում ենք: 

Անցավ երկու տարի, մեզ հետ մնաց մեր ցավը, ավելացավ ու դեռ շարունակվում է...

Պատերազմը չխնայեցին նրանց ու նրանց պես հազարներին՝ գարունների, արևների, սերերի, կյանքերի: Նրանք իրենց տան սյունն էին, ամրությունը, ծնողների հույսը, կյանքի նպատակը, ապրելու իմաստը: Շատերն իրենց տան միակ զավակն էին, միակ որդին էին ու միակն էին ...

Արցախյան երեք ազատամարտերում զոհված

 դպրոցի շրջանավարտները

Սահակյան Ազատ

Ճաղարյան Արման

Օհանյան Դավիթ

Պողոսյան Կարեն

Եղիազարյան Գոռ

Հայրապետյան Հարություն

Գևորգյան Մանվել


Ներկա էին տնօրեն Ս. Խաչատրյանը, փոխտնօրենները, աշակերտությունը








Comments