Գիտելիքի օր


Այս տարի նույնպես դպրոցն իր դռները բացեց այն պատանիների և աղջիկների առջև, ովքեր առաջին անգամ մտան ներս՝ որպես 198 ավագ դպրոցի աշակերտ:
Նրանցից շատերը գուցե ընտրել են իրենց մասնագիտությունը, մյուսները երևի տատանվում են, բայց նրանց համար սա ինքնուրույն մտածելու, գործելու, ընտրելու հնարավորություն է, երբ  ուսուցիչը կարող է միայն ուղղորդել՝ տալով նրանց   գիտելիքներ:
 Կրթությունը  հիմք է անահատի և նրա սկզբունքների ձևավորման համար: Այն ապրելու արվեստի յուրացումն է, որը ոչինչ չի խոստանում, բայց տալիս է հնարավորություն: 
Ցանկանում ենք, որ այն դառնա ձեզ համար նպատակ, օգտվեք այդ հնարավորությունից, սիրելի աշակերտներ:
 Թող առաջին օրվա այս ոգևորությունը շարունակվի ձեր ուսումնառության ամբողջ ընթացքում:

ԲԱՐԻ ԵՐԹ: 

Գիտելիքի օրվա առիթով աշակերտներին ողջունեցին դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, տնօրենի տեղակալները, ուսուցիչները, մաղթելով նրանց ուսման մեջ նոր ձեռքբերումներ, աշխատասիրություն, դժվարությունների հաղթահարում:  










 

Comments