Հանդիպում ,,Հավալուսն,, վեպի հեղինակ, ժամանակակից հայ գրող Սերգեյ Մանուկյանի հետ։


Հանդիպում ,,Հավալուսն,, վեպի հեղինակ, ժամանակակից հայ գրող Սերգեյ Մանուկյանի հետ։

Հյուրընկալության և ողջույնի իր խոսքն ասեց դպրոցի տնօրեն  Ս․ Խաչատրյանը։ Նա նշեց գրականության ուժի և դրա կենդանի շփման կարևորությունը։

 Օրը դարձավ հիշարժան արարողություն, որը համակցվեց ինտելեկտուալ խաղով՝ այն նաև անակնկալ էր։ Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ․ Աբաջյանի նախաձեռնությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծվել էին վեպի հերոսների պատկերները․ գրողը պետք է գուշակեր հերոսին։ Այն դարձավ սկիզբ ավելի խորքային քննարկումների, հեղինակը ներկայացրեց իր վեպը, մարդկային էության, հիշողության, բարու և չարի հարաբերությունները։ 

Ինչպես ուսուցիչն է ասում․ ,, Այսուհետ ,, Հավալուսն,,- ը ոչ միայն գիրք է, այլ ապրում, հիշողություն, զգացողություն, ինչպես իր վերնագիրը։ Այս օրը ոչ միայն գրողին մոտեցրեց իր ընթերցողին, այլև՝ ընթերցողին գրականությանը՝ որպես ապրումի, հարցադրումների ու ինքնաարտահայտման տարածք,,։


 





















 

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հունվարի 28- ի՝ Բանակի օրվան նվիրված միջոցառման սցենար

Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրեր

Գրքի տոնը