Մասնագիտական կողմնորոշում՝ Այցելություն ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետ
Նախ՝ «Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի» գիտաուսումնական կենտրոնի փորձագետ Լուսինե Հայրապետյանը ծանոթացրեց ժամանակակից բարձր զգայունության և
ճշտության վերլուծական սարքավորումների հետ ։Սովորողները տեսան ,թե ինչ ձևով են պատրաստվում տեղական
արտադրության դեղերը։
Տիկին Տ․Սարգսյանը աշակերտների համար կատարեց կաթնամթերքների որակի ստուգման փորձեր։
Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի
դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու՝ Ռոբերտ Ադամյանը կատարեց բազմաթիվ
հետաքրքիր փորձեր անօրգանական և օրգանական քիմիայից:
Մեր աշակերտները ակտիվ պատասխանում էին նրա կողմից առաջադրված հարցերին և մեծ հետաքրքրությամբ դիտում փորձերը:
Աշակերտները մեծ գոհունակությամբ վերադարձան:
Այցի նպատակը՝ տեսական գիտելիքների ամրապնդումը քիմիական փորձերով, որի արդյունքը եղավ մեծ հետաքրքրության առաջացումը առարկայի նկատմամբ:
Քիմիայի ուսուցչուհի՝ Լ. Բալայան:
Comments
Post a Comment