Նախագծային աշխատանք

Նախագծային աշխատանք «Գրականություն» առարկայից

Թեմա՝ «Նարդոսյան ժամանակներից մինչև մեր օրեր․ «Մեր թաղը» Դասարան՝ 10 ա, 10 դ Նախագծի ղեկավար՝ Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Դիանա Գևորգյան Աշխատանքային ընթացքը Նախագծային աշխատանքը ներկայացնելիս աշակերտները նախ ներկայացրին նախագծի նպատակը, այն է՝ վերլուծել Նար-Դոսի «Մեր թաղը» նովելաշարը, վերհանել այնտեղ արծարված խնդիրները, կապել այդ ամենը մեր օրերի հետ, և փորձել պարզել, թե ինչ դրական ու բացասական փոփոխություններ են կատարվել այս երկար տարիների ընթացքում, ինչ հիմնահարցեր կան, որոնք այսօր էլ սպասում են իրենց լուծմանը։ Աշակերտները սահիկաշարի միջոցով ներկայացրին նախագծային աշխատանաքի իրականացման շրջանում ստեղծված պրոդուկտները․  “Learningapps.org” ծրագրով պատրաստած խաղեր «Մեր թաղի» յոթ նովելների վերաբերյալ։  Բառարան, որտեղ առանձին ներկայացված են յուրաքանչյուր նովելում տեղ գտած անհասկանալի, բարբառային բառերը՝ իրենց բացատրություններով։ Բառարանի յուրահատկությունը նաև այն էր, որ բառահոդվածները ուղեկցված էին արհեստներին, կենցաղին, տարբեր բնագավառներին վերաբերող համապատասխան նկարներով, որոնք առավել հասկանալի ու տեսանելի էին դարձնում նյութը։  «Մեր թաղի» վերաբերյալ ստեղծված պաստառ։  Թեմային առնչվող հոլովակներ։

Նյութը տրամադրել է Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Դ․ Գևորգյանը










Comments