Դեկտեմբերի 2-ին Երեվանի 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ բնագիտական միջոցառում-ցոցահանդես, որին մասնակցում էին նաև հարակից N 186, N197, N 88 և N 166 հիմնական դպրոցների 8- 9 դասարանների աշակերտները :
Միջոցառում-
ուցահանդեսը մեկնարկել էր հոկտեմբեր ամսին: Ուսունական նախագծի առաջին փուլում աշակերտները
ծանոթացան միջոցառման աշխատանքներին, ձևավորվեցին
բոլոր դպրոցներից աշակերտներ ընդգրկող խմբեր,ստացան
հանձնարարություններ: Միջոցառում ցուցահանդեսի թեման Լոռու մարզն էր: Ձևավորված խմբերը
պետք է ներկայացնեին Լոռումարզի
1.աշխարագրությունն ու հուշարձանները
2. բուսական և կենդանական աշխարհը
3. քիմիական արդյունաբերությունը:
Պարբերաբար կազմակերպված հանդիպումների
ժամանակ խմբի ղեկավար ուսուցիչների կողմից ստուգվել են աշակերտների
աշխատանքները և անհրաժեշտության դեպքում
տրվել համապատասխան ցուցումներ :Նախագծի միջոցառման
համար աշակերտները պատրաստում էին ներկայացնելու հանձնարված թեման շնորհանդեսի ձևով ,իսկ ցուցահանդեսի
համար` թեման պետք է ներկայացվեր պաստառի ձևով
:
Միջոցառման առաջին մասում յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր պաստառը: Խմբի անդամները ներկայացրեցին Լոռու մարզը ներկայացնող պաստառները, որից հետո ներկայացրեցին շնորհանդեսները: Միջոցառման վերջում աշշակերտների հետ կազմակերպված բաց քվեարկության արդյունքում ընտրվեցին հաղթողներ հետևյալ նոմինացիաներում`
1. Լավագույն պաստառ
2. Պաստառի լավագույն ներկայացնող
3. Լավագույն շնորհանդես
Մրցանակներ
շնորհվեցին նաև խմբային լավագույն համագործակցության,
ակտիվ մասնակցության համար: Միջոցառմանը ներկա էր նաև 197 հիմնական դպրոցի փոխտնօրեն`
Էլմիրա Հակոբյանը : Նա իր գոհունակությունն ու շնորհաակալությունը հայտնեց նման նախագծերի
կազմակերպման և հարակից դպրոցների սաներին
մասնակից դարձնելու համար: Իր հերթիմ 198 ավագ դպրոցի բնագիտական մ/մ նախագահ` Զ. Սիրունյանը
մասնակից դպրոցներին հանձնեց շնորհակալագրեր` միջոցառմանը մասնակցելու և աջակցելու
համար: Մասնակցության վկայականներ ստացան նաև
բոլոր մասնակից աշախերտները:
Comments
Post a Comment