Նոյեմբերի 19-21-ը մեր՝ 198 ավագ դպրոցում կազմակերպվեց հայոց լեզվի
և
գրականության
շաբաթ`N 198, N 197, N 88, N 166 դպրոցների 9-րդ
դասարնների աշակերտների մասնակցությամբ:
Թեման Վահե
Հայկի <<Կաթիդ փարան չմոռնաս ,մամա՛>>
պատմվածքն էր: Երեխաները բաժանվեցին երեք խմբերի տարբեր դպրոցների աշակերտներ միևնույն
խմբում աշխատում էին միասին, համատեղում գիտելիքներն ու աշխատանքը : Առաջին օրը կարդացին պատմվածքը , բառարանի օգնությամբ
,որը նախօրոք պատրաստել և տրամադրվել
էր յուրաքանչյուրին , կատարեցին անհրաժեշտ բառային
աշխատանքներ, լսեցին ուսուցչի կողմից
համառոտ
ծանոթություններ հեղինակի կյանքին
ու ստեղծագործություններին վերաբերող, էկրանին տեղադրվեց հեղինակի նկարն ու մի քանի
նկարներ, ցուցադրվեց Անրի Վերնոյի « Մայրիկ»
ֆիլմի համապատասխան դրվագներով զուգակցված Շուշան Պետրոսյանի կատարմամաբ «Պատրանքի թևով » էրգի տեսաերիզը: Ավելորդ է նկարագրել, թե ինչպես նյութի գաղափարը ուղիղ
գծով անցավ բոլորի սրտիկների միջով և արցունք դարձած, հույզ դարծած
դողաց բառերի շնչով:
Երկրորդ օրը բոլորը
միասին աղոթքի նման շշնջացին պատմվածքն ամփոփող խոսքերը, քառաբաժանի մեթոդով գրի առան
իրենց նկատառումները:Այնուհետև լսեցին մեկնաբանություններ,քննադատություններ ,բնութագրումներ,բանավիճեցին՝զգուշավոր
թակելով իրենց սրտի դռները,հիշեցին բանաստեղծություևներ
մայրական թեմայով:
Երրորդ օրը ներկայացրին իրենց խմբային
աշխատանքները շնորհանդեսի տեսքով : Վերջին դասն
ավարտվեց կրկին նույն « աղոթք- նշանաբանով»՝ « Մամա´,անուշի´կ ու անտեր մամա…»: Աշակերտները երգի մեղեդու
՝ելևէջների ներքո գրեցին իրենց կարծիքն ու տպավորությունները թիվ 198 ավագ դպրոցում
անցկացրած «Հայոց լեզվի և գրականության » շաբաթվա վերաբերյալ:
Աշակերտների կարծիքները
Ինձ շատ դուր
եկավ դպրոցը,ուսուցչուհիները:Ես ձեռք բերեցի ընկերներ:Այս դասից ես հասկացա
,որ մայարական սերն ու նվիրվածությունը ամեն ինչից վեր է :ԿԱն այս կյանքում նաև անարժան զավակներ,որոնք չեն գնահատում իրենց ծնողներին:Ես լսեցի սրտահույզ ու եղերական մի պատմություն:
Ղարսայան
Լիլիթ թիվ 88 հիմնական դպրոց
Ինձ դուր եկավ
ընտրված թեման՝ նվիրված մորը ,բացատրվեց շատ
մատչելի, հաճելի էր մասնակցել միջոցառմանը,որը ինչ -որ
չափով ուսուցողական էր:
Ավանեսյան
Նելլի թիվ 197 հիմնական դպրոց
Comments
Post a Comment