Սույն թվականի հոկտեմբերի
11-ին ԿՏԱԿ-ի կողմից կազմակերպած <<Թարգմանչած
տոն>> մրցույթին մասնակցեցին մեր դպրոցի
մի շարք ուսուցիչներ և աշակերտներ: Տարբեր անվանակարգերում մրցույթին մասնակցեցին դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Երկու անվանակարգերում մեր դպրոցի ներկայացուցիչները ստացան մրցանակներ:
Դասի պլան անվանակարգում ուսուցիչներ Մ.Ստեփանյանը և Գ.Գևորգյանը <Ինտեգրված դաս
ռուսերեն, անգլերեն և մաթեմատիկա առարկաներից> դասի պլանի համար ճանաչվեցին լավագույնը և ստացան հնարավորություն տպագրվելու <Հայագիտությունը դպրոցում>, <Հայոց լեզու և գրականություն>, <Մանկավարժություն> ամսագրերում:
Պոստեր անվանակարգում <Թարգմանչաց շարժում> թեմայով պոստերի համար Գրիգորյան Ստելլան, Ասատրյան Արսենը, Սարգսյան Անին և Եփրեմյան Մարիամը արժանացան պատվոգրի՝ երրորդ տեղը զբաղեցնելու համար:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 19.12.2014թ.
182 ավագ դպրոցում: Մրցանակաները հանձնեցին
և իրենց շնորհավորանքնքերը ուղղեցին ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը, ԿԱԻ ներկայացուցիչները,
եկեղեցու հոգևորականները, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն.Հովհաննիսյանը: Մասնակիցներին հանձնեցին
շնորհակալագրեր, պատվոգրեր և հուշանվերներ:
198 ավագ դպրոցը ստացավ նաև մրցանակ տարբեր անվնակարգերում ակտիվ և արդյունավետ մասնակցություն ցուցաբերելու համար:
Դպրոցի տնօրենի հրամանով ուսուցիչներ Մ.Ստեփանյանին և Գ.Գևորգյանին հայտարարվել է շնորհակալություն:
Comments
Post a Comment