Դեկտեմբերի 4-ին թիվ 198 ավագ դպրոցի 11-4 դասարանի (կ/ֆ)հոսքի աշակերտները քիմիայի ուսուցչուհու Լ. Բալայանի հետ անցկացրեցին ևս մեկ գործնական աշխատանք Երևանի Պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի լաբորատորիայում:
Գործնական աշխատանքի թեման`<<Չհագեցած ածխաջրածինների ստացումը>>:Օրգանական քիմիայի ֆակուլտետի դասախոսները`Հ. Ալվանդյանը և Գալստյանը ջերմ ընդունեցին աշակերտներին:
Դոցենտ Գալստյանը կատարեց տարբեր փորձեր թեմայի վերաբերյալ:Աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտում էին փորձերի ընթացքը և լսում բացատրությունները:
Դասը ԵՊՀ-ում ունեցավ մեծ նշանակություն`տեսական գիտելիքները ամրապնդվեցին փորձերով և նյութը դարձավ առավել մատչելի:
Comments
Post a Comment