Նոյեմբերի 28-ին N
198 ավագ դսպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանցիները Երևանի պետական համալսարանի
կենսաբանության ֆակուլտետի դասախոս Գայանե Պողոսյանի հրավերով այցելեցին մայր ԲՈՒՀ:
Այցի նպատակն էր`
ա. ծանոթացնել ԲՈՒՀ-ին
բ. մեծացնել հետաքրքրությունը առարկայի հանդեպ` կատարել փորձեր, կարդալ դասախոսությունները:
գ. . նպաստել գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը:
Երեխաները նախ այցելեցին
կենսաբանության լաբորատորիա, որտեղ ծանոթացան կենսաբանական համակարգերի ուսումնասիրման մեթոդներին, դիտեցին հոմոգենատի
ստացման և ցենտրիֆուգման միջոցով բջջի բաղադրամասերի առանձնացման փորձերը:
Դասախոսի
ուղեկցությամբ պատանի բնագետները այցելեցին կենդանաբանության ամբիոն, որտեղ ամբիոնի
վարիչ` Մարինե Առաքելյանը ներակյացրեց Հայաստանի
կենսաբազմազանությունը, ներկայացրեց ամբիոնի կատարած աշխատանքները կենդանաբանության
ոլորտում, պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Դեկտեմբերի 11-ին N
198 ավագ դսպրոցի բնագիտական հոսքի 10-րդ դասարանցիները Երևանի պետական համալսարանի
կենսաբանության ֆակուլտետի դասախոս Գայանե Պողոսյանի հրավերով երկրորդ անգամ այցելեցին
մայր ԲՈՒՀ: Բնագիտական հոսքի սաներին այս անգամ հյուընկալեցին բուսաբանության և գենետիկայի
ամբիոններում: Նրանք լսեցին դասախոսություններ վերջին տարիներին կենսաբանության բնագավառում
կատարված հետազոտությունների և ձեռքբերումների վերաբերյալ, ծանոթացան գենետիկական հետազոտություններ
իրականացնլու համար նախատեսված նորագույն սարքավորումներին և նրանց աշխատանքի մեխանիզմին: Հանդիպումը շատ արյունավետ էր և ջերմ:
Comments
Post a Comment