Сообщения

Сообщения за октябрь, 2019

25.10.2019թ. Միջազգային նախագիծ eTwinning համագործակցային հարթակում /,,Ավտորիտար և դեմոկրատական պետությունների ստեղծումը 1945 թ. հետո/, Կրթական ծրագիր ,,Դասարան + Դասական,, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, Թեմատիկ գրավոր աշխատանք Հայոց Պատմությունից

Изображение
Միջազգային նախագիծ eTwinning համագործակցային հարթակում  Թեման՝ ,,Ավտորիտար և դեմոկրատական պետությունների ստեղծումը 1945 թ. հետո,, Մասնակից պետություններ՝Գերմանիա, Հոլանդիա, Պորտուգալիա, Ռումինիա Ներգրավված են 10, 11-րդ դասարանների 20 աշակերտ, ձևավորվել է 3 խումբ: Աշխատանքներն ընթանալու են փուլային սկզբունքով: Առաջին փուլ Հանձնարարված է պատրաստել պրեզենտացիաներ,որոնք կներկայացնեն 1. Հայաստանը /յուրաքանչյուր խումբ/ 2. Մեր դպրոցը /հիմնադրումը, գործունեությունը/ 3. Յուրաքանչյուրն իր մասին պատմող տեսանյութ Նախագիծն իրականացնում են դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը և պատմության ուսուցիչ՝ Ս. Խաչատրյանը Կրթական ծրագիր ,,Դասարան + Դասական,,  Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում Թատրոնը հրավիրում է Երևանի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներին մասնակցելու ,,Դասարան + Դասական,,  կրթական ծրագրին: Ցանկացողներն այսօր լրացրեցին իրենց մասնակցության հայտերրը, իսկ նոյեմբերի 4-ին նրանք կգրեն շարադրություն հետևյալ թեմաներով /ընտրո...

24.12.2019թ. Նոր ուսումնական նախագիծ ,,Մեծ քաղաքի փոքրաթիվ ազգությունը,, /հայերը Սանկտ Պետերբուրգում/, Դասղեկի ժամ 10-րդ դասարանում

Изображение
Նոր ուսումնական նախագիծ ,,Մեծ քաղաքի փոքրաթիվ ազգությունը,,  Հայերը Սանկտ Պետերբուրգում Մասնակցում են 10-րդ դասարանի աշակերտները Նախագիծը կյանքի է կոչվել ի նշան երկու երկրների բարեկամության և համագործակցության: Սանկտ Պետերբուրգը Ռուսական դաշնության երրորդ քաղաքն է: Հայերը բանակվել են քաղաքի հիմնադրումից ի վեր՝ 1703 թ. ից: Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի տնտեսական, գիտական և մշակութային կարևորագույն կենտրոնն է: Քաղաքն ունի մշակութային անգնահատելի ժառանգություն՝ Էրմիտաժը, Կուրստկամերան, Մարինյան թատրոնը, Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական թանգարանը... Հին են մեր կապերը և բարեկամությունը՝ ամուր: Սանկտ Պետերբուրգում ապրում է շուրջ երկու տասնյակ հայ, որոնցից շատերն ունեցել են և ունեն իրենց կարևոր դերը թե մեր և թե հարևան պետության զարգացման և կայացման գործում: Նախագծի մասնակիցներին հանձնարարված է 1. Ընտրել հայազգի կերպար, որն ապրում և կարևոր գործունեություն է ծավալում Սանկտ Պետերբուրգում, ունի իր ներդրումը գիտության, մշակույթի, կրթության, տեխնիկայի  կամ ցանկա...

23.10.2019թ. ,,Հայաստանի կարստային միջավայրերի ֆլորան, ֆաունան,, Նախագիծը հաղթել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած 4-րդ միջազգային մրցույթում և գրավել 3-րդ տեղը, Թեմատիկ գրավոր աշխատանք Երկրաչափությունից, Թեմատիկ գրավոր աշխատանք Անգլերենից, Վոլեյբոլի միջդասարանական առաջնություն 11-րդ դասարանների միջև /եզրափակիչ փուլ/, Ֆիլմի դիտում Անգլերենի դասաժամին /,,Ճանճերի տիրակալը/

Изображение
1. ,,Հայաստանի կարստային միջավայրերի ֆլորան, ֆաունան,, Նախագիծը հաղթել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած 4-րդ միջազգային մրցույթում  և գրավել 3-րդ տեղը Մասնակիցների շնորհվել է դիպլոմ և մրցանակ: Նախագիծն իրականացրել են դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը և ֆիզիկայի ուսուցիչ Լ. Թորոսյանը: ,,Կարստային միջավայրերի պաշտպանություն,, ն ախագիծը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ծրագրի շրջանակներում աշակերտները  պատրաստել էին սահիկաշարեր  PowerPoint ծրագրով,  ո ւսումնասիրել էին  կարստ  հասկացությունը և  Հայաստանի կարստային քարանձավներն ու միջավայրերը, ստեղծել էին ինտերակտիվ առաջադրանքներով տեսաբացատրություններ Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը մասնակիցներին է հանձնում դիպլոմները Մասնակիցներ՝ Սարգսյան Դավիթ Հակոբյան Աննա Խաչատրյան Կարինե Վասիլյան Հայկ 2. Թեմատիկ գրավոր աշխատանք Երկրաչափությունից Մասնակցում են 10, 11, 12-րդ դասարանցիները 3. Թեմատիկ գրավոր աշխատանք Անգլերենից Մասնակցում են 10, 11, 12-րդ դասարանցիները 4. Վոլեյբ...

22.11.2019թ. Բաց դաս Անգլերենից՝ կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ

Изображение
Բաց դաս Անգլերենից՝   կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրերի կիրառմամբ Դասարան՝ 10-րդ Թեման՝ ,, Անցյալ անորոշ և ներկա վաղակատար ժամանակաձևերի նմանություններն ու տարբերությունները,, Ուսուցիչ՝ Ք. Գևորգյան Առաջնորդվելով  ,,Բազմակարծիք կրթական համակարգի ձևավորումը,,  աշխատաժողովի ընթացքում ներկայացված նմուշներով, ուսուցիչները պետք է կազմեն 1 դասաժամի ընթացքը նկարագրող պլան, հաշվի առնելով կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված դասի տարբեր տարրեր: Ուսուցիչը դասը վարեց իր ստեղծած դասաժամի պլանի համաձայն. այն ուներ հետևյալ բաժինները՝ 1. Ժամանակ 2. Դիդակտիկ փուլեր 3. Ուսուցչի գործունեություն 4. Աշակերտի գործունեություն 5. Սոցիալական կամ աշխատանքային ձևեր 6. Նյութեր, նմուշներ Դասի փուլերը և ընթացքը 1.Առաջնորդել/ ակտիվացնել . Ուսուցիչը, կիրառելով հրաշքների դաշտ մեթոդը, առաջարկում է տառեր ասել, որոնք տեղադրելով վանդակների մեջ և գտնում է դասի վերնագիրը:  Խոսում է դասի նպատակի մասին: . Ձևավորվում են խմբեր: Ուսուցիչը հանձնարարում է առաջին խմ...