14.10.2019թ. ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ, Թեմատիկ գրավոր աշխատանք Հայ գրականությունից, Թեմատիկ գրավոր աշխատանք Ֆիզիկայից, Վոլեյբոլի միջդասարանական առաջնություն 11-րդ դասարանների միջև /1-ին օր/
1. ,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ
Ծրագրի ղեկավարներ՝ UNESCO նախագծերի համակարգող, դպրոցի բնագիտության և ՏՀՏ լաբորանտ Խ. Թորոսյան, Անգլերենի ուսուցիչ Ք. Գևորգյան
Այսօր կայացավ մրցութային միջոցառման հերթական փուլը: Նախագիծը սկսվել է նախորդ ուսումնական տարվանից և շարունակվելու է նաև այս ուսումնական տարի:
Աշակերտներին հանձնարարված էր ուսումնասիրել Կայուն զարգացման նպատակները
Հաղթողը կմասնակցի 2020 թ.-ի մարտին Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի բացմանը:
Ծրագրի ղեկավարներ՝ UNESCO նախագծերի համակարգող, դպրոցի բնագիտության և ՏՀՏ լաբորանտ Խ. Թորոսյան, Անգլերենի ուսուցիչ Ք. Գևորգյան
Այսօր կայացավ մրցութային միջոցառման հերթական փուլը: Նախագիծը սկսվել է նախորդ ուսումնական տարվանից և շարունակվելու է նաև այս ուսումնական տարի:
Աշակերտներին հանձնարարված էր ուսումնասիրել Կայուն զարգացման նպատակները
/SDG/:
Կայուն զարգացման 17 նպատակներից ընտրվեց 3-ը, ըստ որի ձևավորվեց 3 խումբ:
Թեման՝
1. Վերացնել աղքատությունը /No Poverty/
2. Սեռային հավասարություն /Gender Eqality/
3. Որակյալ կրթություն /Qality Education/
Ուսումնասիրության արդյունքում խմբերը պատրաստեցին ինտերակտիվ պաստառներ և հանդես եկան եզրակացություններով:
Նախագծի այս փուլի աշխատանքներն ամփոփվեցին մեկ ամբողջական պաստառում, որը 3 թեմաների գաղափարական հաջորդականությունն էր շղթայի միջոցով:
Աշակերտները վեր հանեցին այն բոլոր խնդիրները, որոնք առաջանում են կրթություն չունենալու արդյունքում:
Չկա կրթություն --- կա անգրագիտություն --- կա աղքատություն --- չկա աշխատանք --- սեռային անհավասարություն ---կա աղքատություն --- կա սով, հիվանդություն --- անկայուն տնտեսություն...
Երեք թեմաները ներկայացնող պաստառի մյուս կեսում պատկերվեցին այն հստակ քայլերը, որոնք սկսվում են կրթությունից և գնում դեպի կայուն զարգացում:
2. Թեմատիկ գրավոր աշխատանք Հայ գրականությունից
3. Թեմատիկ գրավոր աշխատանք Ֆիզիկայից
4. Վոլեյբոլի միջդասարանական առաջնություն 11-րդ դասարանների միջև /1-ին օր/
Այսօր մեկնարկեց Վոլեյբոլի միջդասարանական առաջնության առաջին փուլը:
Մրցում են 11-րդ դասարանները:
Մրցավար՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Լ. Սաֆարյան
Comments
Post a Comment