16.10.2019թ. ,,Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը,, Հայոց պատմության դասաժամին,Այսօր մասնակիցները ծանոթացան Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի աշակերտների կատարած աշխատանքներին Կայուն զարգացման նպատակների շուրջ, դիտեցին պաստառները, լսեցին նրանց մեկնաբանությունները /,,Վերացնել աղքատությունը մրցութային նախագիծ/,

,,Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը,, Հայոց պատմության դասաժամին



Ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան
Թեմա՝ ,,Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը,, 
              ,,Նեմեսիս,,

Դիտեցին Պ. Զեյթունցյանի ,,Ոտքի դատարանն է գալիս,, ներկայացումը:
Ըստ ներկայացված նյութերի, աշակերտները պետք է պատասխանեն հետևյալ հարցերին՝ հաղթահարելով նվազագուն շեմը:
1. Որքան է կազմում հայ ժողովրդի նյութական վնասը մեծ եղեռնի տարիներին:
2. Որ երկրները հանդես եկան համատեղ հայտարարությամբ 1915թ.ի  մայիսի 11-ին
3. Երբ է ընդունվել ,,Ցեղասպանության կոնվենցիան,, և ով է ցեղասպանության եզրույթի հեղինակը:
4. Երբ է ընդունվել և կյանքի կոչվել Նեմեսիս ծրագիրը:
5. Ով իրականացրեց Թալեաթի մահապատիժը:
6. Որքան երկրներ են ճանաչել ու դատապարտել հայոց ցեղասպանությունը:






,,Վերացնել աղքատությունը,, նոր մրցութային նախագիծ Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի հետ 

Աշխատանքների այս փուլում՝
1. Մասնակիցները ծանոթացան Ճապոնիայի Tokoname Senior ավագ դպրոցի աշակերտների կատարած աշխատանքներին Կայուն զարգացման նպատակների շուրջ, դիտեցին պաստառները, լսեցին նրանց մեկնաբանությունները:
2. Մեր մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքները հասակակիցների կատարած աշխատանքների մասին:
3. Առանձնացրեցին իրենց և մասնակից դպրոցի կատարած աշխատանքների ընդհանրությունները:

Դիտարկումներ ուսումնական գործընթացից
. Զարգացնում է միջմշակութային կոմպետենցիան
. Զարգացնում է ՏՏ գործիքների կիրառումը ուսումնական պրոցեսում
. Նպաստում է ինֆորմացիաների փոխանակմանը և նոր գիտելիքների ձեռք բերմանը













Comments