04.10.2019թ.,,Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն է...,, Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ

,,Ուսուցիչը կրթական համակարգի սիրտն  է...,,
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ:



Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որ ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են 
մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք և բարձրագույն իդեալներ
                                                                                                 Ավ. Իսահակյան

Սկսած 1994 թ.-ից՝   աշխարհի շուրջ հարյուր երկրներում, այդ թվում և Հայաստանում,  հոկտեմբերի 5-ը նշվում է որպես Ուսուցչի միջազգային օր:

Այս առիթով կազմակերպվել է ,,Ուսուցիչը կարևոր է, որովհետև...,, նախագծը, որով աշակերտներն սրտի խոսքն են հղում ուսուցչին, որպես  դպրոցական, պատանեկան տարիների անբաժան ընկերոջ, երկրորդ ծնողի, որպես կյանքի լավագույն պարգի: 

Ինչ կլիներ մարդկությունը, եթե չլիներ ուսուցիչը...
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ:

Տեսանյութերը տեղադրվելու են ֆեյսբուքյան իրենց էջերում HashTek հրահանգով:

























Comments