Skip to main content
Մրցույթ՝ Երևանի «Թիվ 198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և հայ գրականության (17 դասաժամ), անգլերենի (16 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթ՝ Երևանի «Թիվ 198 ավագ դպրոց»
ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և հայ գրականության (17 դասաժամ), անգլերենի (16 դասաժամ) ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մ՛շակած հարցաշարի։
Հարցրազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի
հետ հարցազրույցն անցկացնում առանձին։
Մրցույթին մասնկացելու համար պետք է ներկայացնել՝
-
դիմում (ձև 1)
-
1 լուսանկար 3x4
չափի,
-
բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
-
անձը հաստատող փաստաթուղթ,
-
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան՝
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝(առկայության
դեպքում),
-
ինքնակենսագրություն (ձև 5),
-
այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը
հավաստող փաստաթուղթ,
-
ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
-
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստթղթեր
(առկայության դեպքում),
-
որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում
է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։
Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը
կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք։
Փաստաթղթղերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ սեպտեմբերից
1-ից մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր ժամը 10։00-ից 15։00-ը, բացի շաբաթ,
կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2021թ․ սեպտեմբերի 20-ին՝ ժամը 14։30-ին, Երևանի թիվ
198 ավագ դպրոցում, հասցեն՝ ք․ Երևան, Վիլնյուսի 13/1։
Տեղեկությունների համար զանգահարել (010)66-72-50,
(091)72-11-14, (099)51-27-23 հեռախոսահամարներով։
Comments
Post a Comment