Նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը

Նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը

Սեպտեմբերի 21-ին ժամը 18:00-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ հայրենասիրական բնույթի համերգային ծրագիր, որին ներկա էին նաև աշակերտներտները և դպրոցի մանկավարժական կազմը:
Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ցուցահանդես և հայրենասիրական բնույթի համերգային ծրագիր նվիրված Անկախ Հայաստանի 30-րդ տարեդարձին:
Նոր Նորքի ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված աշխատանքներն արժանացան շնորհակալական և շնորհավորական խոսքերի. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հայրերը, աշխատակազմի ներկայացուցիչներն իրենց բարձր գնակհատականը տվեցին ներկայացված աշխատանքներին: Ցուցահանդեսին հաջորդեց համերգային ծրագիրը՝ ազգագրական և հայրենասիրական երգերի կատարումներով:








 

Comments