Միջոցառումը նվիրված է արցախյան 3-րդ պատերազմի մեկ տարելիցին:
Անցավ մեկ տարի այն սարսափելի առավոտից, որը շարունակվեց 44 օր...
27-ը սեպտեմբերի, 2020 թվական. Ժամը 07:15- ի սահմաններում հակառակորդն օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ հարձակման անցավ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:
Պատմության տարբեր ճակատագրական ժամանակահատվածներում մենք կանգնել ենք կռվելու և հաղթելու անբեկանելի որոշման առաջ, բայց ավաղ, միշտ չէ, որ հաղթանակը մերն է լինում:
Բայց գնում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ընկածների հիշատակը
Միջոցառումը կազմակերպել է Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը /նախագահ՝ Ն. Գալստյան, մասնակիցներ՝ 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտներ/
Հուշ-ցերեկույթին հաջորդեց շարադրությունների մրցույթը հետևյալ վերնագրերով՝
Անմահության ճանապարհին
Անմահները հրամայում են
Հարդագողի ճամփորդը
Ցուցադրված ահիկաշարը պատմում է արցախյան 3 պատերազմներում նահատակված մեր դպրոցի շրջանավարտների կիսատ կենսագրության, անավարտ գործերի և մեծ երազանքների մասին:
Պատրաստել է Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա. Մելիքյանը
Comments
Post a Comment