Ի հիշատակ սուրբ նահատակների

 Սեպտեմբերի 27-ին լրացավ արցախյան 3-րդ պատերազմի մեկ տարին: Այն մեզանից տարավ որդիներ, հայրեր, եղբայրներ, սերեր...

Պատերազմը տարավ մեզանից մեր գարուններին, ովքեր երազներ ունեին ու երազանքներ, որ գնալու էին դրանց հետքերով՝ անսպասելի, խորհրդավոր կյանքի պատկերացումներով:  Նրանք իրենց տան հույսն էին և հյուսված ամրությունը:

 Ավաղ...

Մեր դպրոցի շրջանավարտներն են՝ արցախյան երեք պատերազմների մասնակից նահատակներ:

Գևորգյան Մանվել

Հայրապետյան Հարություն

Եղիազարյան Գոռ

Ճաղարյան Արման 

Օհանյան Դավիթ

Սահակյան Ազատ

Պողոսյան Կարեն


Հավերժ փառք ձեզ


Բացված փառքի անկյունն է, որտեղ դպրոցի նահատակ շրջանավարտների լուսանկարներն են: Մանկավարժական կազմը և աշակերտությունը մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը, կազմակերպվեց մոմովառություն՝ հանուն մեր սուրբ նահատակների:


















Comments