ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ
Այս տարի նույնպես դպրոցն իր դռները բացեց այն պատանիների և աղջիկների առջև, ովքեր առաջին անգամ մտան ներս՝ որպես 198 ավագ դպրոցի աշակերտ:
Նրանցից շատերը գուցե ընտրել են իրենց մասնագիտությունը, մյուսները երևի տատանվում են, բայց նրանց համար սա ինքնուրույն մտածելու, գործելու, ընտրելու հնարավորություն է, երբ ուսուցիչը կարող է միայն ուղղորդել՝ տալով նրանց գիտելիքներ:
Կրթությունը հիմք է անահատի և նրա սկզբունքների ձևավորման համար: Այն ապրելու արվեստի յուրացումն է, որը ոչինչ չի խոստանում, բայց տալիս է հնարավորություն:
Ցանկանում ենք, որ այն դառնա ձեզ համար նպատակ, օգտվեք այդ հնարավորությունից, սիրելի աշակերտներ:
Թող առաջին օրվա այս ոգևորությունը շարունակվի ձեր ուսումնառության ամբողջ ընթացքում:
ԲԱՐԻ ԵՐԹ:
Գիտելիքի օրվա առիթով աշակերտներին ողջունեց դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը՝ մաղթելով նրանց ուսման մեջ նոր ձեռքբերումներ, աշխատասիրություն, դժվարությունների հաղթահարում:
Այսօր առաջին անգամ, այստեղ մեր դպրոցի նախկին տնօրեն Ա. Թորոսյանը հյուրի կարգավիճակում էր: Նա այժմ տնօրինում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը /ԿԶՆԱԿ/: Հուսանք, որ կշարունակենք և կարդարացնենք այն բոլոր ուսումնական նախագծերը, որոնք իր երկարամյա տնօրինության ընթացքում իրականացվել և առավելագույն հաջողությունների է հասել: Ա. Թորոսյանի զրույցը 10-րդցիների հետ կյանքի նոր էջի և դրա ճիշտ շարունակության մասին էր:
Ռազմահայրենասիրական ոգեկոչման դասընթացներ վարեցին ԶՈՒ կապի զորքերի հրամանատար գեներալ-մայոր Թ. Շահնազարյանը, և Վ.Սարգսյան Ռազմական համալսարանի դասախոսները:
Ընթեցվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ս. Ղամբարյանի ուղերձը գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ:
Comments
Post a Comment