Մասնագիտական կողմնորոշում /մեր հյուրն է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գիտության և կրթության որակի ապահովման բաժնի գիտական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Արամ Պահլավունին/
Մեր հյուրն է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի գիտության և կրթության որակի ապահովման բաժնի գիտական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Արամ Պահլավունին
Թեման՝ ,,Ռազմական ուսուցման գրավչությունը,,
Գնդապետը ներկայացրեց ՌՀ-ը, որպես Հայաստանի պաշտպանության համակարգում գործող բարձրագույն ուսումնական հաստատություն, որի առաքելությունը խաղաղ և պատերազմական ժամանակ ՀՀ պաշտպանության խնդիրներն իրագործելու ունակ, բարձրակարգ սպայական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է: Գնդապետը ծանոթացրեց ընդունելության կարգին, ցանկության դեպքում այլ բուհերից ՌՀ տեղափոխվելու կարգին, կուրսանտներին տրվող առավելություններին, կրթական ծրագրերին:
Ցուցադրվեցին ֆիլմեր, որոնք պատմում էին համալսարանի գործունեության մասին. այնուհետև սովորողներն իրենց հետաքրքրող հարցերրն ուղղեցին ռազմական գործչին:
Հանդիպումը կազմակերպել էր դպրոցի ՆԶՊ-ի ուսուցիչ Ա. Այվազյանը: Ներկա էին 12-րդ դասարանների աշակերտները:
Comments
Post a Comment