Համագործակցություն հարակից դպրոցների հետ
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում Հայոց պատմություն առարկայի շրջանակներում իրականացավ համագործակցային միջոցառում որին մասնակցում էին Երևանի հ.88, 186, 197 հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները։ Միջոցառումն անց կացվեց խաղ-վիկտորինայի միջոցով, որի համար ձևավորվել էին հինգ խառը խմբեր՝
,,Արփի,,
,,Ծիրանի,,
,,Դեղձենի,,
,,Գարուն,,
,,Արև,,
Հանդիպումը և ծանոթությունը կայացավ Կենաց ծառի մոտ: Աշակերտներն ընտրեցին առաջադրված հայտնի հայերի նկարները, հետևում գրեցին իրենց անունները և կախեցին ծառից: Խաղ-վիկտորինան բաղկացած էր չորս փուլից.
Թեմաներ՝
1. Մեծ Հայքի նահանգները
2. Հայոց արքաները /կերպարի բացահայտում/
3. Հայոց մայրաքաղաքներ
4. Հայրենասիրություն
Առաջադրանքը սկսվեց Գևորգ 5-րդ կաթողիկոսի կոչով Սարդարապատի հերոսամարտից առաջ, որից բառեր էին հանված, իսկ աշակերտները պետք է տեղադրեին:
Խաղը հետաքրքիր և ոգևորող էր, կար մրցակցություն: Թիմերը զինված էին գիտելիքներով. աշակերտները դրսևորեցին բարձր իմացություն և գիտելիքներ:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մասնակից դպրոցների հ.88, 186, 197 տնօրենությանը և մանկավարժներին՝ սաների մասնակցության, պատրաստակամության և ցուցաբերած գիտելիքների համար:
Միջոցառումը կազմակերպել էին պատմության մեթոդմիավորման նախագահ Ա. Նիազյանը, հասարակագիտության ուսուցիչ Լ. Փափազյանը
Comments
Post a Comment