,,Ռուսաց լեզուն հավաքում է ընկերներ,, նախագծի շրջանակներում Երևանի թիվ 198 ավագ դպրցում իրականացավ ևս մեկ մեկ համագործակցային աշխատանք հ. 197, 186, 166, 88 դպրոցների աշակերտների հետ: Ձևավորված խմբերը 5-ն էին՝ բաղկացած տարբեր դպրոցների 10- րդ դասարանի աշակերտներից, ովքեր առաջին անգամ էին հանդիպում:
Միջոցառում- վիկտորինան ընթացավ 5 փուլով. 1-ին - Ծանոթություն Տրված ժամանակահատվածում աշակերտները շփվում են, այնուհետև միմյանց ներկայացնում այնքանով, որքանով հասցրել են միմյանց ճանաչել: 2-րդ - Իմ խաղը Խաղ՝ վիկտորինայի սկզբունքով: 3-րդ - Գուշակել նկարը Հայտնի նկարիչների գործերի շուրջ երկխոսությու, իսկ մյուսները պետք է գուշակեն, թե որ նկարի մասին է խոսքը: 4-րդ -Այս տարօրինակ Ռուսաց լեզուն /բլից հարցեր/ Ասել տարօրինակ արտահայտություններ, որ միայն ռուսերենն ունի: 5-րդ- Ով եմ ես Գուշակել ճակատին գրված բառը՝ ըստ բացատրության:
Comments
Post a Comment