Մայրենիի շաբաթվա ամփոփում
2022թ-ի մարտի 16ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ մայրենիի շաբաթվա միջոցառումների արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխումը: Հանձնվեցին պատվոգրեր, շնորհակալագրեր, հնչեցին խրախուսանքի խոսքեր:
Աշակերտներին ողջունեց դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը: Նա կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը, քանի որ այն կմնա աշակերտների հետ ընդմիշտ, դրանք կլինեն գիտելիքների բանալի, կօգնեն իմացածը փոխանցել իրենց զավակներին և ամենակարևորը՝ ապրել, մայրենին պահելով սրտում:
Ցուցադրված պրեզենտացիան նվիրված էր Գիրք նվիրելու օրվան, որը սկսվում էր Հովհաննես Թումանյանի խորախորհուրդ խոսքերով. ,,Պետք է կարդալ, միշտ կարդալ, ամեն մի կարդալը մի բան է տալիս...
Ուսուցիչը ներկայացրեց պրեզենտացիան, խրախուսեց կարդալ և զարգանալ ու շարունակել պահպանել մեր սրբազան ավանդույթները:
Հիշեցնենք, որ Մայրենիի շաբաթ նախագիծն ընթացավ 4 փուլով
1. Ստեղծագործական շարադրության մրցույթ
Կարգախոսն է ,,Դու դու չես, երբ չես խոսում հայերեն,,
Շարադրության թեմաներն էին՝
,,Մայրենի լեզու, մայրենի բարբառ,,
,,Մայրենի լեզու,,
,,Ոսկեղենիկ մեր մայրենին,,
2. Ասմունքի մրցույթ
Մասնակցում էին 10, 11, 12-րդ դասարանների աշակերտներտները. ասմունքեցին Չարենց, Շիրազ, Սահյան. Դաշտենց, Ջիվանի...
3. Վիկտորինա
4. ,,Թումանյանի նամակները,,
Նամակների միջոցով տեսանելի դարձավ ժամնակները, որում ապրում էր բանաստեղծը, հայ հասարակությունը: Բանաստեղծի հույզերը, ապրումները ներկայացվեց նամակների համատեքստում: Հնչեցին մեծագույն բանաստեղծի քառյակները, ստեղծագործություններից հատվածներ, ցուցադրվեցին բեմադրված դրվագներ:
,,Մայրենիի շաբաթ,, նախագիծը կազմակերպել էր և իրականացրեց Հայոց լեզվի և գրականության մեթոդմիավորումը՚
նախագահ՝ Ն. Գալստյան
ուսուցիչներ՝
Ա. Մելիքյան
Լ. Աբաջյան
Ն. Դանիելյան
Comments
Post a Comment