Сообщения

Сообщения за май, 2017

26.05.2017թ. Վերջին զանգ

Изображение
Վերջին զանգ Մի սերունդ ևս դպրոցը ճանապարհեց դեպի խոստումներով լի կյանք: Այս տարի նունպես անցկացվեց վերջին զանգի արարողությունը, դպրոցի համար` 2016-2017 ուսումնական տարի` ձեռքբերումներով, կրթական հեռանկարներով և արդյունավետ տարի: Շրջանավարտների համար`սպասելիքների իրականացման, երազանքների կատարման, անխուսափելի խոչընդոտների հաղթահարման տարի: Որքան հարցեր պետք է լուծեք դուք պատանեկության այս հուզառատ ու խենթ հատվածում` սխալվելու  հավանականություններով և անխուսափելիությամբ: Թող ձեր բոլոր մարդկային սխալները  ուղղվեն ի նպաստ ձեր բարձր արժեքների, ու մշտապես զգաք փոփոխության պահանջը և պահանջը` անփոփոխ մնալու... Հուզառատ պահեր, որ կուղեկցեն ձեզ միշտ, սիրելի շրջանավարտներ...                            

29.05.2017թ. Մանկավարժական խորհրդի նիստ

Изображение
 Մանկավարժական խորհրդի նիստ Այսօր հրավիրած մանկավարժական խորհդի նիստում տնօրեն Ա. Թորոսյանը ներկայացրեց օրակարգը` 1.Ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարաններում փոխադրական քննությունների                    կազմակերպման հարցը 2. 10, 11 և 12-րդ դասարանների քննություններին մասնակցելու թույլտվության                  հարցերը

27.05.2017թ.Համաքաղաքային շաբաթօրյակ

Изображение
                                   Այսօր Համապետական շաբաթօրակ է Այսօր դպրոցի աշակերտները  մաքրեցին դպրոցի շրջակայքը, հողատարածքը, ազատեցին ծառերը չորացած ճյուղերից: Նրանց ուղղորդում էին փոխտնօրենները, դասղեկները: Այսպես կդիմավորենք ամառը` մաքուր, կանաչապատ ու կվայելենք մեր աշխատանքի բերկրանքը:  

24.05.2017թ.

Изображение
1. Համադպրոցական կիսամյակային գրավոր աշխատանք քիմիայից 2.  Այցելություն ԵՊՀ 1. Համադպրոցական կիսամյակային գրավոր աշխատանք քիմիայից  Տևողությունը` 45 րոպե Արդյունքները պարզ կդառնան այսօր Ստուգում են` Լ. Բալայանը, Մ. Ապրեսյանը  2.  Այցելություն ԵՊՀ   Դպրոցի Կենսաքիմիայի հոսքի 10-րդ դասարանի  աշակերտներն  այցելեցին ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի օրգանական քիմիայի լաբորատորիա: Օրգանական քիմիայի դասախոս Հ. Ալվանջյանը խոսեց քիմիայի կարևորության, նշանակության մասին, ապա աշակերտները, մասնագետի ուղղորդմամբ, կատարեցին  քիմիական փորձեր: Սա ևս մի որոշիչ քայլ է մասնագիտական կողմնորոշման և ընտրության, գիտելիքների հարստացման գործում, որը խոստանում է մասնագիտական բարձր որակներ:                        Կենսաքիմիայի հոսքն ընտրած աշակերտները փորձեր կատարելիս Աշակերտներին ուղեկցում էր կենսաբանության և քիմիայի ուսուցիչ` Լ. Բալայանը:

Ներքին գնահատման հարցաթերթիկներ ծնողների համար

Հարգելի ծնողներ Խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հինգ հարցումները: Դրանք կարճ են և լրացման համար կծախսեք 5-10 րոպե: Ներքին գնահատաում: Ծնող 1 Survey Ներքին գնահատաում: Ծնող 2 Survey Ներքին գնահատում: Ծնող 3 Survey Ներքին գնահատում: Ծնող 4 Survey Ներքին գնահատում: Ծնող 5 Survey

Ներքին գնահատման հարցաթերթիկներ աշակերտների համար

Հարգելի աշակերտներ Խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հինգ հարցումները: Դրանք կարճ են և լրացման համար կծախսեք 5-10 րոպե: Ներքին գնահատում: Աշակերտներ 1 Survey Ներքին գնահատում:Աշակերտներ 2 Survey Ներքին գնահատում:Աշակերտներ 3 Survey Ներքին գնահատում:Աշակերտներ 4 Survey Ներքին գնահատում:Աշակերտներ 5 Survey

Մասնակցություն աշակերտական կոնֆերանսին

Изображение
<< Ես բնագետ եմ >> խորագրով Մայիսի 20- ին թիվ 198 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 10,12- րդ դասարանի աշակերտները կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի՝Լ . Բալայանի հետ այցելեցին Երևանի Ա . Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց ՝մասնակցելու կազմակերպած միջոցառմանը : Դա Հայաստանում առաջին աշակերտական կոնֆերանսն էր : Ընտրված զեկույցները կենսաբանություն և քիմիա առարկաներից էին : Շնորհանդեսներով ելույթ ունեցան բնագետ - ուսուցիչներ և աշակերտներ : Կենսաբանությունից ներկայացրեցին Հայաստանի բույսերի և կենդանիների կենսաբազմազանությունը , խոսեցին էնդեմիկ տեսակների մասին : Անուշ Խաչիկյանը ներկայացրեց հողի և մթնոլորտի աղտոտման պատճառները ծանր մետաղներով : Շոշափվող թեմաները հետաքրքիր էին և արդիական : Մեր աշակերտների մասնակցությունը ունեցավ մեծ նշանակություն : Նրանք ստացան նոր գիտելիքներ բնագիտական առարկաներից և հաջորդ կոնֆերանսներին զեկույցով մասնակցելու փորձ ձեռք բերեցին : Կենսաբանության ուսուցչուհի՝ ...

Այցելություն ԵՊՀ

Изображение
Մայիսի 19 - ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 10-4 դասարանի կենսաքիմիա հոսքի աշակերտները քիմիայի ուսուցչուհի՝ Լ . Բալայանի հետ այցելեցին ԵՊՀ - ի քիմիական ֆակուլտետի օրգանական քիմիայի լաբորատորիա : Օրգանական քիմիայի դասախոս Հ . Ալվանջյանը , ամբիոնի լաբարանտի հետ միասին , շատ ջերմ ընդունեցին մեր դպրոցի աշակերտներին : Նախ՝ դասախոսը ներկայացրեց ի՞նչ է ուսումնասիրում օրգանական քիմիան և որո՞նք են օրգանական նյութերը : Հետո լաբարանտի հետ միասին կատարեց բազմաթիվ հետաքրքիր փորձեր անօրգանական և օրգանական քիմիայից : Մեր աշակերտները ակտիվ պատասխանում էին նրա կողմից առաջադրված հարցերին և մեծ հետաքրքրությամբ դիտում փորձերը :11- րդ դասարանում աշակերտները անցնելու են օրգանական քիմիա : Նրանց համար ցուցադրվեցին մեկ ուսումնական տարվա ծրագրի լաբորատոր փորձեր : Աշակերտները մեծ գոհունակությամբ վերադարձան : Այցի նպատակը՝ տեսական գիտելիքների ամրապնդումը քիմիական փորձերով , որի արդյունքը եղավ մեծ հետաքրքրության առաջ...

23.05.2017թ.Համադպրոցական կիսամյակային գրավոր աշխատանք ֆիզիկայից

Изображение
Համադպրոցական կիսամյակային գրավոր աշխատանք ֆիզիկայից Տևողությունը`45 րոպե Արդյունքները հայտնի կդառնան այսօր Ֆիզիկայի հ ամադպրոցական կիսամյակային գրավորները   ստուգում են  Կ. Ադամյանը, Լ. Թորոսյանը

22.05.2017թ. 1. Դպրոցի հյուրն է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը 2. Համադպրոցական գրավոր աշխատանք երկրաչափությունից 3. Մասնագիտական կողմնորոշում /Եվրոպական ակադեմիա/

Изображение
1. Դպրոցի հյուրն է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը 2. Համադպրոցական գրավոր աշխատանք երկրաչափությունից 3. Մասնագիտական կողմնորոշում /Եվրոպական ակադեմիա/ 1. Դպրոցի հյուրն է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: Հնչեցին երկու երկրների հիմները, ապա` դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը ողջունի խոսքն ուղղեց ներկաներին: -Մեզ միավորում է ոչ միայն պատմությունը, այլև` ներկան, - այսպես շարունակեց իր խոսքը    ՀՀ-ում  Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան`  Եժի Մարեկ Նովակովսկին Միջոցառման առաջին հատվածում աշակերտները ներկայացան երգով, պարով, ասմունքով, հնչեցրեցին աշխարհահռչակ լեհերի կարծիքները Հայաստանի և հայերի մասին: Երկրորդ հատվածում աշակերտները ցուցադրեցին պաստառը, որը պատմում էր Լեհաստանի պատմության, մշակույթի և ԵՄ անդամակցության մասին: Միջոցառումը եզրափակվեց <Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում  ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը> ծրագրի շրջանակներում իրականացրած ...

19.05.2017թ 1. Համադպրոցական գրավոր աշխատանք հայ գրականությունից 2. Լեհաստանին նվիրված պաստառի նախապատրաստական աշխատանքները

Изображение
1. Համադպրոցական գրավոր աշխատանք հայ գրականությունից 2. Լեհաստանին նվիրված պաստառի նախապատրաստական աշխատանքները 1. Համադպրոցական գրավոր աշխատանք հայ գրականությունից Մասնակցում են դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Տևողությունը 45 րոպե է: Արդյունքները պարզ կդառնան այսօր: 10-րդ դասարան Համադպրոցական գրավորների ստուգում /Հայ գրականություն, 10, 11, 12-րդ դասարաններ/ 2. Լեհաստանին նվիրված պաստառի նախապատրաստական աշխատանքները

Փոխադրական քննությունների ժամանակացույց

Փոխադրական քննությունների ժամանակացույց Ամսաթիվ Առարկա Հանձնաժողով Սկիզբը 01.06 Հայոց լեզու Լ.Բալայան, Կ.Ադամյան 10 00 Քիմիա Ն.Հովսեփյան 12 00 05.06    Ռուսերեն, Անգլերեն Ն.Գալստյան, Գ.Ղազարյան 10 00 Կենսաբանություն Ն.Հովսեփյան 12 00 08.06   Հայոց պատմություն Կ.Ջանվելյան,Գ.Հայրապետյան   10 00 Ֆիզիկա Ն.Հովսեփյան 12 00 12.06 Հանրահաշիվ Կ.Դավթյան, Ռ.Բաբայան 10 00 15.06 Երկրարչափություն Մ.Ստեփանյան, Ք.Գևորգյան 10 00