Վերջին զանգ
Մի սերունդ ևս դպրոցը ճանապարհեց դեպի խոստումներով լի կյանք:
Այս տարի նունպես անցկացվեց վերջին զանգի արարողությունը, դպրոցի համար` 2016-2017 ուսումնական տարի` ձեռքբերումներով, կրթական հեռանկարներով և արդյունավետ տարի: Շրջանավարտների համար`սպասելիքների իրականացման, երազանքների կատարման, անխուսափելի խոչընդոտների հաղթահարման տարի:
Որքան հարցեր պետք է լուծեք դուք պատանեկության այս հուզառատ ու խենթ հատվածում` սխալվելու հավանականություններով և անխուսափելիությամբ:
Թող ձեր բոլոր մարդկային սխալները ուղղվեն ի նպաստ ձեր բարձր արժեքների, ու մշտապես զգաք փոփոխության պահանջը և պահանջը` անփոփոխ մնալու...
Հուզառատ պահեր, որ կուղեկցեն ձեզ միշտ, սիրելի շրջանավարտներ...
Comments
Post a Comment