Այցելություն ԵՊՀ

Մայիսի 19 -ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցի 10-4 դասարանի կենսաքիմիա հոսքի աշակերտները քիմիայի ուսուցչուհի՝ Լ. Բալայանի հետ այցելեցին ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի օրգանական քիմիայի լաբորատորիա:Օրգանական քիմիայի դասախոս Հ. Ալվանջյանը ,ամբիոնի լաբարանտի հետ միասին , շատ ջերմ ընդունեցին մեր դպրոցի աշակերտներին:
Նախ՝ դասախոսը ներկայացրեց ի՞նչ է ուսումնասիրում օրգանական քիմիան և որո՞նք են օրգանական նյութերը:Հետո լաբարանտի հետ միասին
կատարեց բազմաթիվ հետաքրքիր փորձեր անօրգանական և օրգանական քիմիայից:Մեր աշակերտները ակտիվ պատասխանում էին նրա կողմից առաջադրված հարցերին և մեծ հետաքրքրությամբ դիտում փորձերը:11-րդ դասարանում աշակերտները անցնելու են օրգանական քիմիա:Նրանց համար ցուցադրվեցին մեկ ուսումնական տարվա ծրագրի լաբորատոր փորձեր:
Աշակերտները մեծ գոհունակությամբ վերադարձան:
Այցի նպատակը՝ տեսական գիտելիքների ամրապնդումը քիմիական փորձերով, որի արդյունքը եղավ մեծ հետաքրքրության առաջացումը առարկայի նկատմամբ:

Քիմիայի ուսուցչուհի՝ Լ. Բալայան:



Comments