04.04.2017թ.

1. Խորհրդակցություն eTwinning պրոյեկտում ներգրավված ուսուցիչների մասնակցությամբ

2.Խորհրդակցությանը մասնակցում էին Mix  ծրագրի միջոցով  համացանցում արդեն նյութեր տեղադրած ուսուցիչները

3. Բացակայություններով աչքի ընկած աշակերտներն ուշադրության կենտրոնում են

4. Խորհրդակցություն բնագիտական առարկաների ուսուցիչների մասնակցությամբ



1. Խորհրդակցություն eTwinning պրոյեկտում ներգրավված ուսուցիչների մասնակցությամբ

eTwinning-ը  միջազգային համաեվրոպական դպրոցական ծրագիր է։ Այն կրթական հարթակ է դպրոցական անձնակազմի համար (ուսուցիչներ, գրադարանավարներ, աշակերտներ և այլն)։ Այն համագործակցելու, շփվելու, ծրագրեր մշակելու, զարգանալու, կրթական համայնքի ակտիվ անդամ լինելու լայն հնարավորություն է։ Իթվինինգը հասարակական զարգացման ներկայիս շրջանում նպաստում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զանգվածային կիրառմանը:  eTwinning-ի պորտալը հիմնական հանդիպման վայրն է:

Խորհրդակցությանը հրավիրված էին eTwinning -ի նախագծերը դպրոցում իրականացնող ուսուցիչները /<Առանց սահմանների>, eTwinning /live/, ովքեր արդեն իրականացրել սկայպ-դասեր:

Տնօրեն Ա. Թորոսյանն ուսուցիչներին հանձնարարեց ուսուցիչներին eTwinning-ի պորտալում մշակել նոր ազգային նախագիծ, որը կիրականացվի ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցների հետ:
Նախագիծն իրականացնող ուսուցիչները կընտրեն թեմաները, որին  կներգրավվեն ոչ միայն աշակերտներ, այլև ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից:
Հանձնարարվեց արդել սկսել աշխատանքները.  նոր ուսումնական տարում այն պետք է պատրաստ լինի:


Խորհրդակցություն eTwinning պրոյեկտում ներգրավված ուսուցիչների մասնակցությամբ



2.Խորհրդակցություն Mix  ծրագրի միջոցով  համացանցում արդեն նյութեր տեղադրած ուսուցիչների մասնակցությամբ


Տնօրեն Ա. Թորոսյանը ներկայացրեց  Mix ծրագրով <շրջված դասարան> մոդելի  առավելությունները և կանխատեսելի արդյունքը:
-  Mix ծրագրով աշխատանքները պետք է շարունակվեն և ծավալվեն: Սա աշակերտի համար յուրաքանչյուր թեմատիկ գրավորից առաջ լավագույն կրկնողության ձևը կդառնա, իսկ ուսուցչիը կարող է նյութերն օգտագործել նաև հաջորդ տարիներին` թարմացնելու և նորացնելու հնարավորությամբ:


                                  
                                 



4. Բացակայություններով <աչքի ընկած> աշակերտները ուշադրության կենտրոնում են

Մեծ թվով բացակայություններ ունեցող աշակերտները դասղեկների և փոխտնօրենների հետ ներկայացան տնօրենին:
Պրն. Ա. Թորոսյանը հիշեցրեց 120 ժամ և ավելի բացակայության դեպքում բոլոր առարկաներից քննություններ հանձնելու մասին:  Աշակերտը կարող է հանձնել վերաքննություն, եթե նրա անբավարարները երկու առարկայից են: Երեք անբավարար գնահատականի դեպքում նա չի փոխադրվում հաջորդ դասարան:






4. Խորհրդակցություն բնագիտական առարկաների ուսուցիչների մասնակցությամբ

Տնօրեն Ա. Թորոսյանը գրանցեց այն աշխատանքները, որոնք կատարվել են բնագիտական առարկաների ուսուցիչների կողմից`

1. Համագործակցություններ հարակից դպրոցների հետ
2. Ինտեգրված դասեր
3. Գործնական դասեր
4. Խմբակների պարապմունքներ
5. Սեմինարներ
6. Էքսկուրսիաներ
7. Չափորոշիչային աշխատանքների կազմակերպում
8. <Շրջված դասարան> մեթոդի կիրառումը ուսումնական գործընթացում

Խոսվեց կազմակերպվող աշխատանքների մասին, որն իրականացվելու է  Mix ծրագրով և որին պետք է տիրապետեն բացառապես բոլոր ուսուցիչները: Այն առավելապես կիրառելի կլինի թեմատիկ գրավորների նախապատրաստական աշխատանքների ժամանակ, երբ աշակերտը կարող է նյութը լսել և կրկնել որքան ուզում է:

Խոսվեց նոր ուստարվա պլանների, նախագծերի և ծրագրային փոփոխությունների մասին:




Խորհրդակցություն բնագիտական առարկաների 
ուսուցիչների մասնակցությամբ

Comments