Մասնակցություն աշակերտական կոնֆերանսին

<<Ես բնագետ եմ >> խորագրով
Մայիսի 20-ին թիվ 198 ավագ դպրոցի բնագիտական հոսքի 10,12-րդ դասարանի աշակերտները կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի՝Լ.Բալայանի հետ այցելեցին Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց ՝մասնակցելու կազմակերպած միջոցառմանը:Դա Հայաստանում առաջին աշակերտական կոնֆերանսն էր:Ընտրված զեկույցները կենսաբանություն և քիմիա առարկաներից էին:
Շնորհանդեսներով ելույթ ունեցան բնագետ-ուսուցիչներ և աշակերտներ:Կենսաբանությունից ներկայացրեցին Հայաստանի բույսերի և կենդանիների կենսաբազմազանությունը,խոսեցին էնդեմիկ տեսակների մասին:
Անուշ Խաչիկյանը ներկայացրեց հողի և մթնոլորտի աղտոտման պատճառները ծանր մետաղներով:
Շոշափվող թեմաները հետաքրքիր էին և արդիական:Մեր աշակերտների մասնակցությունը ունեցավ մեծ նշանակություն:Նրանք ստացան նոր գիտելիքներ բնագիտական առարկաներից և հաջորդ կոնֆերանսներին զեկույցով մասնակցելու փորձ ձեռք բերեցին :

Կենսաբանության ուսուցչուհի՝ Լ.Բալայան





Comments