15.05.2017թ.

1. Այսօր Մանվել Գևորգյանը կլիներ 20 տարեկան

2. Համադպրոցական գրավոր աշխատանք կենսաբանությունից



1. Այսօր Մանվել Գևորգյանը կլիներ 20 տարեկան

....Մենք նշեցինք ծնունդդ, Մանվել...

Ապրիլյան պատերազմը չխնայեց նաև մեր դպրոցի շրջանավարտ Մանվել Գևորգյանին:
Այսօր, այստեղ` Մանվենի անունը կրող դասասենյակում, մենք նշեցինք  նրա ծննդյան 20-րդ տարեդարձը: Ներկա էին Մանվելի ծնողները` Արմեն և Նաիրա Գևորգյանները:

Այս անգամ մաղթանքները հյուրերին էին ուղղված և քո օրինակն էր նրանց ոգեկոչումը: Դու քո կարճ կենսագրությամբ գրեցիր քառօրյա պատերազմի մասին լեգենդը` հողը արյունով պահելու, ոգու արիության, անդավաճանության և հաղթանակի...

Դպրոցի տնօրեն պրն Ա. Թորոսյանը շնորհավերեց Մանվելի ծննդյան տարեդարձը, իսկ նրա հերոսական օրինակը համարեց այսօրվա  խաղաղությունը: Նա խոսեց այն  հպարտության մասին, որ զգում ենք և այն կորստի մասին, որ սգում ենք...
-Այսուհետ Մանվելի ծնունդները կնշվեն նաև նրա անունը կրող դասասենյակում,- ասաց պրն. Թորոսյանը:






Մանվելի մասին հիշողություններ է պատմում դասղեկը`
 հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Մելիքյանը






2. Համադպրոցական գրավոր աշխատանքներ կենսաբանությունից
Մասնակցում են դպրոցի բոլոր աշակերտները
Տևողությունը` 45 րոպե
Արդյունքները հայտնի կդառնան նույն օրը






Comments