11.05.2017թ.

1. Համադպրոցական գրավոր աշխատանքներ

2. <Ժամանակակից արվեստ> խմբակի աշխատանքները

3. Ստեղծագործական շարադրության մրցույթ


1. Համադպրոցական գրավոր աշխատանքներ հանրահաշվից




11 և 12-րդ դասարաններ







10 և 12-րդ դասարաններ


2. <Ժամանակակից արվեստ> խմբակի աշխատանքները

ETvinning ծրագրի շրջանակներում գործող  <Ժամանակակից արվեստ> խմբակի հերթական պարապմունքն էր:
Աշխատանքները երրորդ՝ ավարտական փուլում են, որի ընթացքում աշակերտները ներկայացրեցին իրենց ընտրած նկարիչներին, նկարները և այն  կայքերը, որտեղից  օգտվել են: Քննարկեցին նաև իրենց և իրենց հասակակիցների կողմին տրված լավագույն հարցերը:
Ընթացքը՝
Աշակերտների մի մասը կարծիքներ էր գրում խմբակի շրջանակներում գործող իրենց հասակակիցների ընտրած նկարների, նկարիչների,դրանց նկարագրությունների մասին, մյուս մասը՝ ամփոփում էր ամբողջ կիսամյակի ընթացքում կատարած իրենց աշախատանքները՝ նշելով դժվարությունները, հաջողությունները, ծանոթությունները, շփումները:




                                  <Ժամանակակից արվեստ> խմբակի անդամները


3. Ստեղծագործական շարադրության մրցույթ

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կողմից հայտարարված ստեղծագործական շարադրությունների մրցույթին մասնակցած երեք դպրոցից մեկը մեր դպրոցն էր:
Մասնակից չորս աշակերտից /Ասրյան Լիլիթ, Հարությունյան Ամալյա, Թորոսյան Նադիա, Նիկողոսյան Անահիտ/ երեքը եկան շնորհակալագրերով:
Բացի դպրոցներից, շարադրություննների մրցույթին մասնակցում էր նաև ԵՊՄՀ-ի հենակետային քոլեջի աշակերտները:
Մրցանակները հանձնվեցին  ԵՊՄՀ-ում, մինչ այդ երեխաներն այցելեցին  համալսարանի թանգարան, ծանոթացան նրա 95-ամյա պատմությանը:

Մեր աշակերտներին ուղեկցում է հայոց լեզվի և գրականության 
ուսուցչուհի Ն. Գալստյանը


















































Comments