05.05.2017թ.


1. Բաց դաս <Ցեղասպանություն> թեմայով

2. Օտար լեզուների մեթոդմիավորման խորհրդի նիստ

3. Թեմատիկ գրավոր աշխատանք անգլերենից

4. Դասը վարում է ոստիկանը





1. Բաց դաս <Ցեղասպանություն> թեմայով

 <Ցեղասպանություն> թեմայով բաց դասին մասնակցեցին 10 և 11-դ դասարանի աշակերտները, ովքեր 5 խմբով ներկայացրեցին դասի հետևյալ բաժինները`

1. Հայ և համաշխարհային գրականությունը հայոց ցեղասպանության մասին:
Աշակերտները ներկայացրեցին արևմտահայ գրողներին , ովքեր ցեղասպանության զոհ են դարձել` Ռուբեն Սևակ, Դանիել Վարուժան, Սիամանթո...
Ներկայացվեցին հայ և այլազգի գրողների ստեղծագործությունները:
2. Աշակերտները ներկայացրեցին իրենց կազմած պաստառը`
   . Հայոց ցեղասպանություն 1915թ.
   . Կոստանդնուպոլսի դատավարություն 1919թ.
   .  <Նեմեսիս>
   . Հոլոքոստ
   . Նյուրնբերգյան դատավարություն
Աշակերտները համեմատեցին երկու ցեղասպանությունները, դատավարությունները, արդյունքները և հետևանքները:







3. Ինչու տեղի ունեցավ 1915թ.-ը
Պրեզենտացիայի միջոցով ներկայացվեց Թուրքիայի կողմից քաղաքական, ռազմական, տնտեսական պատճառները, և Թուրքիայի դաշնակիցների լռությունն ու անտարբերությունը:
Աշակերտները հարցի պատասխանը փորձել էին ստանալ իրենց ուսուցիչներից, որն էլ տեղադրել էին պրեզենտացիայի մեջ:
4 . Պաստառ` 19-րդ դասրի ցեղասպանությունները
<Ցեղասպանություն հանցագործությունը դատապարտելու և կանխելու >
1948թ. -ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայից առաջ և հետո:
5. Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ֆիլմերը, երգերը, հուշակոթողները:







 <Ցեղասպանություն> թեմայով բաց դասը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ` Ն. Գալստյանը, պատմության ուսուցիչներ` Ա. Նիազյանը, Լ. Փափազյանը:



2. Օտար լեզուների մեթոդմիավորման նիստ

Ամփոփվեցին ուսուցիչների կողմից ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքները:
Տնօրեն Ա. Թորոսյանը խոսվեց EXCEL ծրագրի օգնությամբ համացանցում տեղադրած դասերի մատչելիության, հասանելիության մասին: Այն արդյունավետ է նաև չափորոշիչային աշխատանքների կատարման, ինչպես նաև, նյութի կրկնողության ժամանակ:
Այս աշխատանքային ցանցում ներգրավված է հանրապետության 6 դպրոց:
Տնօրենը  ներկայացրեց նաև MIX ծրագրով կազմակերպվող այն աշխատանքները, որը կիրականացնեն  նաև օտար լեզուների ուսուցիչները:
Առաջիկայում կազմակերպվող սեմինարներ-պարապմունքները նպատակ ունեն տեխնիկապես պատրաստելու ուսուցիչներին` MIX ծրագրով աշխատելու համար:
Սեմինար-պարապմունմքները կանցկացնի տնօրեն Ա. Թորոսյանը:












3. Թեմատիկ գրավոր աշխատանք անգլերենից






10-րդ դասարան



3. Դասը վարում է ոստիկանը
Այսօր դպրոցում էին Նոր Նորքի ոստիկանության բաժնի աշխատակիցները, ովքեր անցկացրեցին հերթական դաս-զրույցը վնասակար սովորություններից, արատավոր երևույթներից զերծ մնալու մասին:
Ոստիկանության աշխատակիցները տպավորված էին մեր աշակերտների հարցադրումներից,ովքեր նաև իրենց անկեղծ մտահոգությունները հայտնեցին վնասկար սովորությունների վերաբերյալ:
























Comments