Խորհրդակցություն, աշակերտական խորհրդի ընտրություներ 05.09.2017թ.

Այսօրվա թեմաները
1.Խորհրդակցություն 12-րդ դասարանում հանրակարթական առարկաներ դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ:
2.Աշակերտական խորհրդի ընտրություններ 11-4 դասարանում
Դասղեկ` Ն. Թորոսյան

1.Խորհրդակցություն 12-րդ դասարանում հանրակարթական առարկաներ դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ:

1. Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը խորհրդակցության է հրավիրել 12-րդ դասարանում հանրակրթական առարկաներ դասավանդող ուսուցիչներին: Քննարկվեցին 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններին նախապատրաստվելու, ոչ քննական առարկաների դասավանդումը նախագծերի մեթոդով կազմակերպելու հարցերը։ Ուսուցիչները նշեցին, որ առարկաների ծրագրերով նախատեսված նյութը թեթև է, աշակերտների համար մատչելի և ժամանակի մեծ պաշարով։ Նրանք ծանոթ են նախագծերի մեթոդով դասավանդմանը և համաձայն են, որ այդ եղանակով դասերի կազմակերպումը կհեշտացնի դասավանդումը, աշակերտները ավելի ակտիվ կսովորեն և հնարավոր կլինի խուսափել աշակերտների այն դժգոհություններից, որ այդ առարկաները իրենց պետք չեն և դրանց ուսումնասիրությունը ավելորդ է։




2.Աշակերտական խորհրդի ընտրություններ 11-4 դասարանում
Դասղեկ` Ն. Թորոսյան 

Այսօր անցկացվեց աշակերտական խորհրդի ընտրությունները 11-4 դասարանում: Դասարանի աշակերտական խորհրդի անդամներ ընտրվեցին Սահակյան Սուսաննան, Արսենյան Երվանդը, Գևորգյան Սոնան և Պողոսյան Ցողիկը:

  


Comments