29.09.2017թ. <Հայ զինվորը> խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում, Պատվոգիր 10-րդ դասարանի աշակերտ Ալվարյան Էմմային <<ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ պաստառների մրցույթին ակտիվ մասնակցության համար, Ֆինանսական կրթություն հասարակագիտություն առարկայի շրջանակներում, Ֆուտբոլի մրցույթ 10-րդ դասարանների տղաների միջև
<Հայ զինվորը> խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում, Պատվոգիր 10-րդ դասարանի աշակերտ Ալվարյան Էմմային <<ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ պաստառների մրցույթին ակտիվ մասնակցության համար, Ֆինանսական կրթություն հասարակագիտություն առարկայի շրջանակներում, Ֆուտբոլի մրցույթ 10-րդ դասարանների տղաների միջև
<Հայ զինվորը> խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում <Կրթություն առանց սահմանի> ՀԿ-ն <Դպրոց-կենտրոնների միություն> իրավաբանական անձանց հետ համատեղ 2017 թ. սեպտեմբերից իրականացնելու է < Հայ զինվորը խորագրով մրցույթ ՀՀ դպրոցներում ծրագիրը:
Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների շրջանում ռամահայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայրենիքի պաշտպանության հանդեպ պատասխանատվության զգացումի բարձրացմանը:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտներ, աշակերտական խմբեր, դասարաններ, ովքեր պետք է պատրաստեն A2 ֆորմատի պաստառներ՝ նվիրված հայոց ազգային բանակի արժևորմանը:
Այս առիթով այսօր դպրոցում անցկացվեց խորհրդակցություն փոխտնօրենի և ուսուցիչների մասնակցությամբ:
2.ՀՀ Անկախության տոնի առիթով Դպրոց-կենտրոնների միության /ԴԿՄ/-ի կողմից հայտարարված «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ մրցույթում ակտիվ մասնակցության համար պատվոգիր և Նարեկ հանձնեցին 10-րդ դասարանի աշակերտուհի Ալվարյան Էմմային:
- պետականությունը ի դեմս արքայի
- մեր կրոնը` Խոր Վիրապ եկեղեցու պատկերով
- Մասիսը որպես տարածքային ամբողջականության խորհրդանշան
- Ցորենի դաշտը, որպես ժողովրդի խաղաղասիրության և աշխատասիրության խորհրդանշան
3.Ֆինանսական կրթություն Հասարակագիտություն առարկայի շրջանակներում
Ֆինանսական կրթությունն իրականացվում է Հասարակագիտություն առարկայի շրջանակներում: Նախատեսված է կրթությունը յուրացնել Կիրառական տնտեսագիտություն գրքով` գործնական աշխատանքների միջոցով:
Այսօր դասն ընթացավ խմբային եղանակով.
Աշակերտներին բաժանվեցին հարցարաններ` պարզելու համար, թե ինչ սկզբունքով են գնումներ կատարում:
Տրվեց բաշխիչ նյութ: Աշակերտներին հանձնարարվեց տնային աշխատանք:
Դասը վարեց` Լ. Գրիգորյանը
4. Ֆուտբոլի մրցույթ 10-րդ դասարանների տղաների միջև
Խաղն անցկացրեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Լ. Սաֆարյանը
Comments
Post a Comment