Միջոցառում` նվիրված ՀՀ անկախության հռչակման 26 -ամյակին 20․09․2017



Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը։




«Կամոքն Աստծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ սեպտեմբերի 21-ին մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` «Այո՛»:
Ամենայն հայոց հայրապետ               
Վազգեն Ա Վեհափառ


Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը: Այս տարի լրանում է անկախության հռչակման 26 ամյակը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախ պետության օգտին:
 

Դպրոցում կազմակերպած միջոցառումը մեկ անգամ ևս անդրադարձ էր Հայաստանի պատմական տարածքների, պատմությանը՝ սկսած Մեծ Հայքից:
Աշակերտները կատարել էին իրենց առջև դրված խնդիրը՝ յուրաքանչյուր դասարան կազմել էր Մեծ Հայքի ընտրած նահանգի եռաչափ քարտեզը, ներկայացավ տվյալ նահանգի երգով, պարով:

Դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի ողջույնի խոսքը դարձավ անկախություն գաղափարի արժեվորումը, ասաց, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, պահպանի, գնահատի այդ բարձրագույն արժեքը, որը ոչ բոլոր ազգերն ունեն: 
- Այսօր մենք Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ ենք և չկա ազգի համար ավելի բարձր արժեք, դուք  պետք է քայլեք այդ ճանապարհով,  ներդնեք ձեր գիտելիքները, ուժը, ազնվությունը:








Տնօրենը շրջում է աշխատանքների կողքով, 
աշակերտները ներկայացնում են իրենց աշխատանքները


Դասարանները ներկայացնում են Մեծ Հայքի 10 
նահանգների երգը, պարը, մշակույթը

Comments