1.Խորհրդասկցություն 12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ
2.Աշակերտական խորհրդի ընտրություններ 12-1 դասարանում
3.Աշակերտական խորհրդի ընտրություններ 10-դ դասարանում
1.Խորհրդասկցություն 12-րդ դասարանում Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկա և Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների մասնակցությամբ
Խորհրդակցությունը վարում է դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը
Օրակարգում
- Ավարտական քննություններին նախապատրաստվելու հարցը։
- Շտեմարանների առաջադրանքները օգտագործելով կրկնողության կազմակերպման և պետական ավարտական քննություններին պատրաստվելու հարցը։
Որոշեցին
- Ավարտական քննություններին աշակերտներին նախապատրաստելու համար թեմատիկ պլանով նախատեսել կրկնության ժամեր։
- Կիսամյակի ընթացքում պարբերաբար կազմակերպել գրավոր աշխատանքներ ԳԹԿ կայքում տեղադրված նմուշներով։
- Ապահովել աշակերտների կողմից քննական ձևաթղթերի լրացման կարգի և ձևանմուշների լրացման հստակ իմացություն։
2.Աշակերտական խորհրդի ընտրություններ 12-1 դասարանում
Աշակերտական խորհրդի անդամներ ընտրվեցին Հովհաննիսյան Հայկանուշը, Սարգսյան Արտյոմը, Թաթոյան Անուշը, Սահակյան Լիան:3.Աշակերտական խորհրդի ընտրություններ 10-դ դասարանում
Դասաղեկ` Մ. Ապրեսյան
Թեև 10-րդ դասարանները սեպտեմբերի 1-ից են ձևավորվել և 5 օր է, ինչ ավագ դպրոցում են. 10-դ դասարանը ընտրեց աշակերտական խորհրդի անդամներ` Արզանյան Անիին, Թելումյան Անահիտին, Առուստամյան Արմենին:
Աշխատանքը շարունակվեց համակարգչային սենյակում, որտեղ յուրաքանչյուր աշակերտի համար, դասղեկի օգնությամբ outlook ծրագրովով բացվեցին նոր էլեկտրոնային հասցեներ, որն առավել արդյունավետ և մատչելի կդարձնի սովորելու գործընթացը:
Comments
Post a Comment