01.09.2019թ Գիտելիքի օր


Գիտելիքի օրվա առթիվ դպրոցում կազմակերպված միջոցառմանը ներկա էին առաջին անգամ ավագ մուտք գործած 10-րդ դասարանցիները, ուսուցիչները, հյուրեր:
Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանը:

- Այսօր կա սովորելու լայն հնարավորություն, ինչը չկար 50 տարի առաջ, երբ ես գնացի առաջին դասարան: Այսօր դուք ունեք 50 անգամ ավելի հնարավորություն, քան ես եմ ունեցել: Մենք երազում ենք լինել ձեզ նման պատանի և սովորել, օգտվելով սովորելու այն հնարավորություններից, որոնք դուք հիմա ունեք: 
Սովորեք լավ, եղեք առաջինը ձեր մասնագիտության մեջ, եղեք առաջինը ԲՈՒՀ- ում:
Աշակերտներին շնորհավորեցին  Ա.Պապոյանը (ԿԳՄՍ նախարարության արտաքին  կապերի և սփյուռքի վարչության պետ, դպրոցի կառավարման խորհրդի նախագահ), Ս. Ռիբինսկին (Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն), Թ. Շահնազարյանը (ՀՀ ԶՈւ կապի վարչության պետ, գեներալ-մայոր։
Ընթերցվեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի  ուղերձը։




Աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ իրենց մաղթանքներն են հայտնում հյուրերը:







Միջոցառմանը հաջորդեց առաջին դաս-ծանոթությունը դպրոցի հետ։ 










Comments