24.09.2019թ. Դասղեկի ժամ /դասը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75- ամյակին/

Դասղեկի ժամ

Դասը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75- ամյակին

Դասղեկի ժամի այս շաբաթվա թեման Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75- ամյակն է: Նախատեսված դասերը կիրականացվեն բոլոր դասարաններում, որին կմասնակցի պատմության ուսուցիչը և դասղեկը:
Նպատակն է՝
1. Հաղորդել գիտելիքներ Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասին
2. Ճանաչել հայազգի հերոսներին, նրանց սխրանքները:
3. Տարբերել իրական հերոսներին ինքնակոչներից
3. Զարգացնել տրամաբանելու և դրանք մեկնաբանելու կարողությունը:

Դասարան՝ 12-գ
Դասղեկ՝ Ն. Գալստյան
Պատմության ուսուցիչ՝ ...

1. Ուսուցիչը ներկայացրեց Երկրորդ աշխարհամարտը, դրա փուլերը:
2. Ֆիլմի դիտում: /փաստավավերագրական ֆիլմեր՝ ,,Սովետական Միության ազգություններն ընդդեմ ֆաշիզմի,, ,, Հայերի դերը ֆաշիզմի դեմ պայքարում,,  ,,Պատերազմի մասնակից ազգությունները,,:
3. Քննարկում չորս խմբով չորս  հարցի շուրջ:
. Ո՞րն էր հաղթանակի պատճառը:
. Ինչպիսի՞ն կլիներ այդ պատերազմի արդյունքը, եթե ԽՍՀՄ չլիներ:
. Կսկսվե՞ր արդյոք երկրորդ համաշխարհային պատերազմը, եթե ԽՍՀՄ չլիներ:
. Որոշի՞չ էր արդյոք հայերի դերը երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթելու գործում:
4. Գրել շարադրություն առաջադրված թեմայով:

Փաստավավերագրական ֆիլմերը դիտելուց հետո աշակերտները քննարկեցին այն: Նրանք հիշեցին հայազգի բոլոր հերոսներին.
Հայազգի 1 զորահրամանատար զբաղեցնում էր ռազմաճակատի հրամանատարի պաշտոնը /Հովհաննես Բաղրամյան/, 3-ը բանակի, 6՝ը կորպուսի, 28-ը դիվիզիայի, 100-ը՝ բրիգադի ու գնդի հրամանատարներ էին: Ութսուն հազար հայ պարգևատրվեց մեդալներով ու շքանշաններով:
Հնչեցին կարծիքներ առաջադրված հարցերի շուրջ:

Մեջբերումներ քննարկումներից
Դասարան՝ 12-գ
Դասղեկ՝ Ն. Գալստյան
Պատմության ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան

Ո՞րն էր հաղթանակի պատճառը:
- Խորհրդային Միության ազգերի միասնությունը, պայքարի, մարտական ոգին, հայրենասիրությունը:
- Խորհրդային Միության ազգերի միասնությունը:
- Հաղթանակի պատճառը միասնությունը, հայրենասիրությունը:

Ինչպիսի՞ն կլիներ այդ պատերազմի արդյունքը, եթե ԽՍՀՄ չլիներ:
-ԽՍՀՄ բանակի միջոցով ոչ միայն ազատագրվեց ԽՍՀՄ-ի տարածքը, այլև Եվրոպական շատ երկրներ թոթափեցին ֆաշիստական լուծը:
- Ֆաշիզմից ազատագրվեց ոչ միայն ԽՍՀՄ-ը, այլև Եվրոպական շատ երկրներ:

Կսկսվե՞ր արդյոք երկրորդ համաշխարհային պատերազմը, եթե ԽՍՀՄ չլիներ:
- Կսկսվեր, քանի որ Հիտլերը ուներ հստակ ծրագիր, որով ուզում էր գրավել ամբողջ աշխարհը:
- Այո, կսկսվեր, քանի որ Հիտլերն ուզում էր գրավել ամբողջ աշխարհը:


Որոշի՞չ էր արդյոք հայերի դերը երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթելու գործում:
-Մեծ էր հայերի դերը, նրանք մեծ ներդրում են ունեցել պատերազմում: Բավական է թվարկել մեր հերոսներին՝ Հունան Ավետիսյան, Հովհաննես Բաղրամյան, Նելսոն Ստեփանյան, Արմենակ Խամփերյանց, Հովհաննես Բաբաջանյան և այլք:
- Հայերի դերը այս պատերազմում անգնահատելի էր:

Դասարան 10-րդ
Դասղեկ՝ Ն. Թորոսյան
Պատմության ուսուցիչ՝ Ա. Ասլիբեկյան







Քննարկումներ
Քննարկումներն ընթացան խմբերով, յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իրեն առաջադրված հարցը և ընդանուրի կարծիքը:
/տեսաձայնագրություններ/








Դասարան 10-րդ
Դասղեկ՝ Մ. Ապրեսյան
Պատմության ուսուցիչ՝ Ա. Նիազյան








Իրազեկում
Դասընթացը վարում են ԱԻՆ - ի Սեյսմիկ ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության աշխատակիցները/

Այցի նպատակն է իրազեկել աշակերտներին և ուսուցիչներին, արտակարգ իրավիճակների ժամանակ կողմնորոշվելու, տիրապետելու առաջադրված վարքականոններին, առանց խուճապի լքելու շինությունները:
Դասընթացը վարեցին՝ Ա. Ավետիսյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Դավթյանը:






Comments