Մարտի 3-ին Երևանի
N198 ավագ դպրոցում տեղի ունեցավ « Մայրենիի շաբաթ» միջոցառման արդյունքների
ամփոփում և մրցանակների հանձնում :
«Մայրենիի շաբաթ» միջոցառումների շարքի մեկնարկը տրվել էր փետրվարի 19-ին « Գիրք
նվիրելու օր» միջո ցառմամբ :
Միջոցառման երկրորդ օրը
անցկացվեց վայելչագրության մրցույթ,
որին մասնակ ցած աշակերտները , մեսրոպյան տառերի համաչափությամբ և
տառաձևության կանոնները պահպանելով, պիտի գեղեցիկ արտագրեին տեքստը:
Երրորդ օրը ստեղծագործագործական
շարադրության մրցույթի օրն էր. տրված «Հազա րագանձ հայոց լեզու », « Աղոթատառ հայոց
լեզու», «Դու մեր անհաս փառքի ճամփա հայոց
լեզու» վերնագրերից մեկով երեխաները իրենց ընտրությամբ գրեցին շարադրություն:
Չորրորդ օրը անցկացվեց
արտահայտիչ ընթերցանության մրցույթ :
Հայոց լեզվի և հայ
գրականության մեթոդմիավորման նախագահ Նարինե Գալստյանը, ողջունելով մասնակից աշակերտներին
ու ներկաներին, գոհունակությամբ արձանագրեց, որ շաբաթը հաջողված էր, որի ապացույցը երեխաների դրական արձագանքն է: Աշակերտների ոգևորությունը
անսահման էր, տրամադրությունը՝ տոնական: Երեխաները
ասմունքեցին, եր գեցին , պարեցին:Նրանց հանձնվեցին մրցանակներ, պատվոգրեր և շնորհակալագրեր
: Տնօրեն Ս. Խաչատրյանը շնորհակալություն
հայտնեց միջոցառման կազմակերպիչ ուսուցիչ ներին
և մասնակից աշակերտներին՝հույս հայտնելով, որ նմանօրինակ միջոցառումները կու
նենան իրենց տրամաբանական շարունակությունը, և ավանդույթ դարձած միջոցառումները դպրոցում
կվերածվեն տոնի՝ ունենալով իրենց ուսուցողական և դաստիարակչական նշանա կությունը:
Comments
Post a Comment