Մասնագիտական կողմնորոշում /Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ, գնդապետ Աշոտ Չոբանյանը, ուսումնամեթոդական բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Խուրշուդյանը/
Մասնագիտական կողմնորոշում
Դասընթացը վարեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ, գնդապետ Աշոտ Չոբանյանը, ուսումնամեթոդական բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Սերգեյ Խուրշուդյանը: Աշխատակիցները ծանոթացրեցին համալսարանի ընդունելության կարգի,. կրթական աստիճանների, մասնագիտությունների հետ, խոսվեց լրացուցիչ կրթության մասին, որոնք են՝ մեկամսյա սպայական դասընթացներ, ,,Պատիվ ունեմ,, ծրագրով սպայական դասընթացներ, հինգամսյա սպայական դասընթացներ:
Բակալավրիատ /ուսման տևողությունը 4 տարի/
Մասնագիտությունները՝
. մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում
. հրետանային ստորաբաժանումների կառավարում
. հետախուզական ստորաբաժանուների կառավարում
. ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում
. տանկայինստորաբաժանումների կառավարում
. հատուկ նշանակության ստորաբաժանումների կատավարում
. ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կառավարում
Համալսարանի կարգախոսն է՝
,,Մեր մասնագիտությունը հայրենիքը պաշտպանելն է,,
Comments
Post a Comment