Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթին մասնակցում է նաև մեր դպրոցը

Աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթին մասնակցում է նաև մեր դպրոցը

 “Technovation Girls” ծրագրի հայաստանյան “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2021” մրցաշրջան

Այս տարի մասնակիցները հնարավորություն կունենան սովորելու  թե ինչ է արհեստական բանականությունը և կփորձեն այն կիրառել իրենց հավելվածներում:  Նախագծի նպատակն է ոգեշնչել աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում լուծելու խնդիրներ, օգտագուրծելով ձեռներեսությունը, տեխնոլոգիական գիտելիքները, հմտությունները:






 Մինչ այսօր Հայաստանի բոլոր մարզերից 316 թիմեր, ավելի քան 1600 աշակերտուհիներ, 300 ինֆորմատիկայի ուսուցիչներ/մենթորներ են մասնակցել Տեխնովացիա Հայաստան ծրագրին։

2017 թվականից սկսած ավելի քան 138 հավելված են ստեղծվել հայաստանյան թիմերի կողմից։ 

“Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան”    մրցույթին  մասնակցում են մեր դպրոցի աղջիները։ Ձևավորված թիմերի հետ աշխատում է ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Մելքումյանը: Նախատեսված է 12 շաբաթյա ուսուցում, որի ընթացքում աշակերտուհիները կսովորեն բացահայտել, վեր հանել որևէ սոցիալական խնդիր իրենց համայնքում ու ստեղծել բջջային հավելված՝ հիմնահարցին լուծում տալու համար։ Աղջիկները կսովորեն պլանավորել, զարգացնել ու  իրականացնել ամբողջական բիզնես մոդել  ու  տեխնոլոգիական արտադրանք։

  Ծրագիրը կազմված է 5 մասից` գաղափարների գեներացիա(ideation), կոդավորում(coding), բիզնես(business), մարկետինգ(marketing) և  ներկայացում(pitching):


 Մասնակից թիմերը նախ կմրցեն “Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան 2021” մրցույթի շրջանակում, ապա  հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մրցույթին ու հաղթելու դեպքում թիմը կհրավիրվի մասնակցելու Ամերիկայի միացյալ նահանգներում  կազմակերպվող “Technovation” համաշխարհային շնորհանդես գագաթաժողովին և մրցանակաբաշխությանը:


Comments