Ուսումնական երկրորդ կիսամյակը սկսեցինք ,,Վարքականոնները դպրոցում,, նախագծի մեկնարկով: Այն ավելի շատ անհատի ձևավարման. ինքնաճանաչման, մարդասիրության, ազնվության, ես-ից դուրս շրջապատը տեսնելու ճանապարհներ է ուրվագծում: Մենք պետք է կարողանանք գտնել ճիշտ ուղին, վերլուծել դրանք, օրինակ բերել սեփական փորձը, օգտվել գրական հերոսների օրինակներից... 2021 թվականը եկեք սկսեցինք այս նյութի վերլուծությամբ, որը մտածելու, խորհելու, մեզ լավը դարձնելու հնարավորություն կտա: Քանի որ պրեզենտացիան ծավալուն է թեմաների առումով՝ քննարկումների համար կառանձնացնենք հատվածներ. / 1, 2, 3, 4 էջերը/
1. Ինչպես ճանաչենք ինքներս մեզ
2. Ինչը կօգնի ճանաչելու ինքներս մեզ
3. Աշակերտը և դպրոցը
4. Դպրոցի դերն անհատի ձևավորման գործում
Աշակերտներին հանձնարարվեց մտորել այս հարցերի շուրջ, բերել անձնական օրինակներ, այլ օրինակներ, օրինակներ գրականությունից:
Comments
Post a Comment