Երևանի հ135 դպրոցում Էդիթ Պրինտ հարատարակչությունը ներկայացրեց իր կրթամշակութային գործունեության ծրագիրը, տպագրությունները /դասագրքեր, աշխատանքային և թեմատիկ տետրեր, մեթոդական ձեռնարկներ և թեստեր, ուսումնաօժանդակ գրականություն, բառարաններ, հայ և համաշխարհային հեղինակների նոր տպագրություններ և այլն/: Մասնակցում էին դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ: Էդիթ Պրինտ հարատարակչությունը ներկայացրեց Մկրտիչ Կարապետյանը, զեկույցներով հանդես եկան Լեզվի տեսչության պետ Դավիթ Գյուրջինյանը, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, 135 դպրոցի տնօրեն Գարիկ Ներսեսյանը:
Ելույթներին հաջորդեց ազատ քննարկումը կրթադիտակի, էքսկուրսիաների, մրցույթների, վերապատրաստումների ուղղություններով: Ուսուցիչներին տրամադրվեցին Գրքերի կատալոգ 2021, Հանրակրթական դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստնման դասընթացների ծրագրեր Հայոց լեզու և գրականություն, Պատմություն, Մաթեմատիկա, Ֆիզիկա, Տեխնոլոգիա առարկաներից, ինչպես նաև կրտսեր դպրոցի ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստման դասընթացի ծրագիր:
Comments
Post a Comment