Մասնագիտական կողմնորոշում դասընթացը
Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում
Հանդիպումն իրականացավ ԲՈՒՀ-ի Նախնական կրթության ֆակուլտետում:
Ծանոթությունը սկսվեց թանգարանից, որը հիմնադրվել է 2002 թվականին: Աշխատակիցը պատմեց թանգարանի ստեղծման, նշանակության, ծավալվող աշխատանքների, տարբեր ֆակուլտետների հետ համագերծակցության մասին:
Ուսումնասիրությունը շարունակվեց ձայնագրման ստուդիայում: Առաջին անգամ աշակերտները հնարավորություն ունեցան տեսաձայնագրվելու և դիտելու հոլովակը, որը շատ հետաքրքրական էր:
Հանդիպումն ավարտվեց ֆիլմի դիտումով:
Դասընթացը հագեցած էր, ուսանելի և կողմնորոշիչ: Ակնկալում ենք նման բազմաթիվ հանդիպումներ:
Comments
Post a Comment