Ուսումնական նախագիծ <Ֆիլտրում ենք ջուրը> թեմայով

Ուսումնական նախագիծ <Ֆիլտրում ենք ջուրը> թեմայով:
Նախագծի նպատակն է աշակերտների ուշադրությունը հրավիրել ջրի մաքրության կարևորության վրա, ընդգծել մաքուր ջրի կարևորությունը և կեղտոտ ջուր օգտագործելու վտանգները, աշակերտներին սովորեցնել գնահատել ջրի մաքության աստիճանը:
Նախագծի իրականացման քայլերը:


  1. 8-րդ դասարանի աշակերտներին բաժանել խմբերի: Յուրաքանչյուր խմբում ընդգրկել վեց աշակերտ: Աշակերտներից վերցնել նրանց էլեկտրոնային հասցեները, իսկ էլեկտրոնային հասցեներ չունենալու դեպքում օգնել նրանց բացել էլեկտրոնային հասցե: Անհրաժեշտ է հիշել, որ անչափահաս երեխաները կարող են էլեկտրոնային հասցե բացել միայն ծնողների համաձայնությամբ:
  2. Աշակերտներին գրանցել ԳլոբալԼաբ կայքում՝ օգտագործելով նրանց էլեկտրոնային հասցեները: Աշակերտներին գրանցելու համար այցելեք հետևյալ կայքը. https://globallab.org/ru/course/projects/hello.html#.VM3f3dKUf3Q


Դաս մեկ: Դասի նպատակն է աշակերտներին սովորեցնել մտնել կայք, գտնել <Ֆիլտրում ենք ջուրը> նախագիծը և դուրս գալ կայքից: Նախագծի հասցեն է https://globallab.org/ru/project/cover/filtruem_vodu.hy.html#.VM3eZtKUf3R :


Դաս երկու: Դասի նպատակն է աշակերտների բացատրել մաքուր ջրի կարևորությունը և կեղտոտ ջրի վտանգները:
Աշակերտնրին հանձնարարել մտնել կայք և կարդալ <Ֆիլտրում ենք ջուրը> նախագծի առաջին էջը: https://globallab.org/ru/project/cover/filtruem_vodu.hy.html#.VMUXPNKUfQV
Աշակերտներին դասարանում նստեցնել շրջանագծով դասավորված աթոռներին: Առաջարկել աշակերտներին հիշել, թե իրենց կյանքում եղել է արդյոք դեպք, երբ նրանք խմելու ջուր չունենալով ստիպված են եղել օգտագործել գետից, լճակից, ջրամբարից վերցված ջուրը: Աշակաերտների հաևցնել անհանգստացրե՞լ է արդյոք այդ ջրի մաքրության հարցը իրենց: Բոլոր աշակերտները հերթով պետք է պատասխանեն տրված հարցին: Ուսուցիչը քննարկման ժամանակ իր հարցերով աշակերտների ուշադրությունը հրավիրում է ջրամբարներից վերցրած ջրի աղտոտվածության, դրա վտանգների վրա: Եթե ստացվի այնպես, որ խմբի աշակերտները նման դեպքեր չեն հիշում, ապա ուսուցիչը կարող է նրանց առաջարկել ասել, թե ինչպե՞ս կվարվեին նրանք եթե հայտնվեին այդպիսի իրավիճակում: Ուսուցիչը աշակերտներին հանձնարարում է տանը մտնել կայք և դիտել այլ մասնակիցների կատարած աշխատանքը:


Դաս երեք: Դասի նպատակն է աշակերտներին սովորեցնել գնահատել ջրի աղտոտվածության աստիճանը:
Դասը սկսելուց առաջ ուսուցիչը յուրաքանչյուր խմբի համար նախապատրաստում է փորձի համար անհրաժեշտ բոլոր նյութերը՝ ջրի շշեր, ձագար, բամբակ, մանրադիտակ, բջջային հեռախոս կամ ֆոտոխցիկ:

Աշակերտնրին հանձնարարել մտնել կայք և կարդալ <Ֆիլտրում ենք ջուրը> նախագծի երկրորդ էջը: https://globallab.org/ru/project/inquiry/filtruem_vodu.hy.html
Փորձի ադյունքները աշակերտները գրանցում են կայքում:

Comments