18.02.2015թ. N 198 ավագ դպրոցում անցկացվեց պատմության շաբաթը, որին մասնակցեցում էին N 197
և N186 հիմնական դպրոցների և N 198 ավագ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
Ընտրված թեման էր
<<Արցախյան շարժում>>: Առաջին օրը աշակերտներին ներկայացվեց թեմայի վերաբերյալ
մանարամասներ: Այնուհետև կազմվեցին խմբեր , յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ վիճակահանությամբ վերցրեց նախօրոք պատրաստած թեմաներից մեկը և տրվեց հանձնարարություն
տեղեկություններ իմանալ իրենց թեմայի շուրջ , այն է `Արցախյան շարժման կարկառուն ներկայացուցիչների
մասին :
Պատմության շաբաթի երկրորդ օրը աշակերտները խմբերով սկսեցին պատմել իրենց թեմայի մասին հետաքրքիր և,
որ ամենակարևորն է, իրենց համար նոր սովորած տեղեկություններ: Օգտվել էին և համացանցից
և նոր լույս տեսած գրքերից: Հաջորդ օրվա համար հանձնարարվեց պատրաստել բուկլետներ:
Արդյունքում հետաքրքիր լուծումներով աշխատանքներ էին ստացվել:
Comments
Post a Comment