10-3 դասարանի աշակերտների հետ հերթական անգամ կազմակերպեցինք կինոդիտում: Ընտրեցինք ՛՛Տատիկիս դաջվածքները՛՛ փաստավավերագրական ֆիլմը: Այն խեղված ճակատագիր ունեցող հայի սարսափելի պատմության մասին է: Ամոթալի վիճակում հայտնված հազարավոր հայ կանայք, ովքեր ստորացումների և անարգանքների էին ենթարկվել թուրք բարբարոսների կողմից, ստիպված էին ամբողջ կյանքի ընթացքում փախչել սեփական ճակատագրից և այլևս անկարող լինել հիշել իրենց անցած ողբերգական պատմությունը : Երեխաները ֆիլմը բավականին լարված և հուզված նայեցին. արտասովոր զգացումներ ունեին: Ընտանիքի անդամներից գաղտնի պահվող կյանքի՝ աղեմորմոք և կսկծալի հիշողություններով պատմությունը ոչ միայն տատիկի ու նրա նման հազարավոր կանանց դժբախտությունը դարձավ , այլև ողջ հայ ազգի սրտի
խարանը՝ երբեք չսպիացող, երբեք չմոռացվող, բայց միաժամանակ նաև՝ երբեք չներվող և
պատասխան պահանջող… Աշակերտների խոսքը այլևս չէր հնչում որպես դժբախտությունը
թաքցնել փորձող հայի մրմունջ, այն
հատուցման պահանջ էր, այն վրեժի խոսք էր և թուրքի նկատմամբ պահանջատեր
դարձած հայի հրաման…
Comments
Post a Comment